Մտքեր

Հայ առաքելական Սուրբ եկեղեցի

Արարատյան հայրապետական թեմ

Մտքեր

Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի  կողմից տարբեր առիթներով խոսված քարոզներից առանձնացված մտքեր:


ՊԱՏԳԱՄ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՆ.

Մի բան եմ ուզում այսօր պատգամել ձեզ: Հոգուց է ծնվում ամեն ձեռագործ, տաղանդավոր նյութ: Եթե հոգեկան ապրումը չլինի, այդ ամենի կարիքը չի լինի: Եթե մարդը հոգեկան ապրումներ չունենար, գիր չէր ստեղծի, քանդակ չէր անի, սիրած աղջկան չէր նկարի: Ապրումներն են ծնում արվեստն ու մշակույթը. ոչ թե նրանք են ծնում ապրումներ:
***


Սիրո ուժն է անհաղթ:

***

 

Ես կուզենայի, որ երիտասարդությունը ներգրավված լինի այն առաքելության մեջ, որն ունի ազգային պատկանելիություն, իսկ եթե այդ պատկանելիությունը չկա, մոլորությունն անխուսափելի է ու կարելի է հեշտությամբ շեղվել: Պետք է ընդգծել մեր ազգայինի կարևորությունը, բայց նաև պետք չէ այն չափազանցնել` ինքներս մեզ կուռքի վերածելով: Իմ հորդորը ձեզ. անմնացորդ սիրով սիրե՛ք հայրենիքը, Հայ Առաքելական եկեղեցին` իր Մայր Աթոռ Ս. Էջմիածնով:

***

 

Երիտասարդությունն ինձ համար խավ չէ, դասակարգ չէ: Երիտասարդությունն անհատների հավաքականությունն է, իսկ մարդիկ տարբեր են:

***

 

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին սուրբ անոթ է. նրա շնորհիվ է սերունդներին փոխանցվում Քրիստոսի սիրո և հայրենասիրության քարոզչությունը և մեր հայրերի սրբազան ավանդությամբ շաղախված լուսավորչահաստատ հավատքը:

***

 

Մեր ուժը, միասնության և արդար դատի վերջնական հաղթանակի գաղտնի ուժը հայության ամբողջական և միասնական ինքնաարտահայտության մեջ է:

***

 

Մեր կյանքը պիտի լինի Աստծո կամքին համաձայն ապրված մի կյանք:

***

 

Աստվածածին, ով իր մեջ առավ աստվածության անշեջ հուրը՝ դառնալով մի նոր անկեզ մորենի:

***

 

Մշտանորոգ պահելով Աստվածամոր նվիրական հիշատակը՝ մեր դուստրերին «Մարիամ» ենք կոչում՝ ակնկալելով Տիրամոր և նրա պահապան հրեշտակների հովանին նրանց գլխավերևում:

***

 

Մեր առջև ճշմարիտ որթի խորհուրդն է, որ օրհնվելուց հետո պիտի ճաշակենք ամենքս՝ նոր շունչ ու ոգի հաղորդելով քրիստոսատուր մեր հավատքին:

***

 

Եկեղեցին Աստծո տունն է, Աստծո հետ հանդիպելու վայրը, մարդկանց խղճի ձայնն է ու հոգու քնարը:

***

 

Աստծո տուն պետք է մտնել, որպեսզի Սուրբ Հոգին ներթափանցի մեր մեջ, ու Իր շնորհները բաշխի մեզ:

***

 

Եկեղեցին կմնա դատարկ, եթե դուք եկեղեցի չլինեք, համայնք չլինեք:

***

 

Եկեղեցին լցնեք աղոթքով, հոգու թրթիռով, սրտի անկեղծությամբ: Այդ ժամանակ եկեղեցին կլինի ձեր հոգու բուրվառն առ Աստված, և աղոթքները, որոնք բխում են ի խորոց սրտի, լսելի կլինեն Աստծուն:

***

 

Էջմիածի՜ն…. Հայ ժողովրդի արյան կանչ, խաղաղության աղբյուր, մխիթարության օրրան, հոգեկան լույսի մշտամնա ջահ, աղոթքի բուրվառ և հավատքի տուն:

***

 

Հայության համար լույսի խորան դարձած Սուրբ Էջմիածինը հավերժի խորան է:

***


Սերը պետք է բաժանել, սերը պետք է վերադարձնել ծնողին, վերընծայել Արարչին, ումից էլ այն գալիս է մեզ: Սերը պետք է բաժանել, որպեսզի այն բաժանարար չլինի, այլ միավորի մեզ: Այսպիսի հզոր հավատք ունի սերը և այսօր հույժ կարևոր պատգամ ունի մեզ:

***


Փորձությունները կոփում են` դարձնելով մեզ անհաղթելի:

***


Մեր ուժը, միասնության և արդար դատի վերջնական հաղթանակի գաղտնի ուժը հայության ամբողջական և միասնական ինքնաարտահայտության մեջ է:

***


Պատրաստ կլինենք այդ ոգեկոչումը վերածելու այն տեսլականի, որ մեր նահատակները ցանկանում էին, երազում էին իրականացնել մեր հողի վրա:

***


Աստվածային սերը մեր սիրո մատյանից թող հոսի և դառնա տարածական. Աստծուց՝ մարդկանց, և մարդուց՝ մարդուն: Իսկական սերն այն կիսելու մեջ է:

***
 

Երիտասարդությունը հանձնառություն է, ընծայաբերման պարտք՝ Հայրենիքի և ազգի առջև:

Եկեղեցական տոներ

« Հոկտեմբեր 2017 »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
4
6
8
11
13
15
18
20
22
25
27

Թեմական կյանք