Advice of the Day

Armenian Apostolic Holy Church

Araratian Patriarchal Diocese

Advice of the Day

Նոյեմբերի 25

Նոյեմբերի 25

Աստծուց տրվող իմաստությունը զորություն ունի փոփոխել մարդու կյանքը. «Իմ գործերի մեջ ինձ կառաջնորդի զգաստությամբ և իր փառքով կպահպանի ինձ» (Իմաս. 9:11):
To read more »
Նոյեմբերի 24

Նոյեմբերի 24

Ժամանակը բուժում է հոգու ցավերը, բայց ոչ հոգու արատները. դրանք բուժվում են միայն ապաշխարությամբ:

To read more »
Նոյեմբերի 23

Նոյեմբերի 23

Սուրբ Հաղորդությունը ճաշակելուց առաջ լավ է զղջման արցունքներով լվացվել. այնժամ ավելիով կզգաս Տիրոջ Մարմնի ու Արյան քաղցրությունը:

To read more »
Նոյեմբերի 22

Նոյեմբերի 22

Չար մարդու խոսքը երկսայր սուր է, որ խոցում է և լսողին, և խոսողին: Սուրբ մարդու աղոթքը երկթև զորություն է, որ բարձրացնում է և աղոթողին, և նրանց, ում համար նա աղոթում է:

To read more »
Նոյեմբերի 21

Նոյեմբերի 21

Աստծո տաճարը վսեմագույն ընծայարան է, ուր ամփոփվում են հավատավոր ու նվիրյալ հոգիները Սուրբ Աստվածամոր բարեխոսության հովանու տակ:

To read more »
Նոյեմբերի 20

Նոյեմբերի 20

Ինչքի կորուստը հանուն մարդու կյանքի և երջանկության կորուստ չէ, այլ՝ շահում:

To read more »
Նոյեմբերի 19

Նոյեմբերի 19

Մարդու ենթագիտակցության ամենայն խորությունը «սև արկղ» է, ուր գրանցվում է նրա կյանքի ամեն վայրկյանը՝ ամեն մի միտք ու տպավորություն, ամեն մի արարք ու խոսք և այն, որ նույնիսկ չենք հիշում ու չենք էլ նկատում գիտակցաբար: Այդ «սև արկղը» բացվում է մարդու մահվան պահին, իսկ հսկիչ հրեշտակները բոլոր գրանցումները դնում են Աստծո դատաստանի առաջ. որոնք խոստովանված և թողնված էին, դրանք անմիջապես ջնջվում են...

To read more »
Նոյեմբերի 18

Նոյեմբերի 18

Այս աշխարհում ինչ որ կամավոր չբաժանես, մահը քեզնից կխլի: Եթե ինքդ քեզ՝ քո հոգին ու քո սերը, իսպառ բաժանես մարդկանց, մահվան բաժին չես դառնա:

To read more »
Նոյեմբերի 17

Նոյեմբերի 17

Ճշմարիտ գանձը սիրելի մարդիկ են և նրանց սերը, քանի որ դա միակ գանձն է, որ կարող ենք ունենալ և այս կյանքում և անդի:

To read more »
Նոյեմբերի 16

Նոյեմբերի 16

Եկեղեցում կանգնողը և, աղոթքի փոխարեն մտքով այլ տեղերում թափառողը նման է անառակ որդուն, ով թողել է հայրական տունն ու հեռացել՝ հոգու գանձերը իզուր ծախսելու:

To read more »

Եկեղեցական տոներ

« November 2017 »
MonTueWedThuFriSatSun
1
3
5
8
10
12
15
17
20
22
23
24
26
29

Թեմական կյանք