Տեառնընդառաջի տոնն Արարատյան Հայրապետական թեմում

Տեառնընդառաջի տոնն Արարատյան Հայրապետական ...

Տեառնընդառաջը մեր Եկեղեցու` Տերունի տոներից մեկն է, որը խորհրդանշում է քառասնօրյա Հիսուսի` տաճարին ընծայումը: Այն անշարժ տոն է, նշվում է ... Կարդալ ավելին »

Բացվեց Ս. Սարգսի տոնին նվիրված երրորդ ցուցահանդեսը

Բացվեց Ս. Սարգսի տոնին նվիրված երրորդ ցուց...

Փետրվարի11-ինԱրարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ Խ. Աբովյանի անվան Հ... Կարդալ ավելին »

Մխչյանի Ս. Հովհաննես եկեղեցին կզարդարեն նորաօծ սրբապ...

Մխչյանի Ս. Հովհաննես եկեղեցին կզարդարեն նո...

Փետրվարի 8-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ձեռամբ օծվեցին Մխչյանի Ս. Հովհ... Կարդալ ավելին »

Մեծ տոնախմբություն Բուն Բարեկենդանի առթիվ

Մեծ տոնախմբություն Բուն Բարեկենդանի առթիվ

Այս տարի Հայ Եկեղեցին Բուն Բարեկենդանը տոնեց փետրվարի 7-ին: Այդ օրը Ս. Պատարագ մատուցվեց բոլոր եկեղեցիներում: Կարդալ ավելին »

Նորակոչիկները զինվորական երդում տվեցին Աստծո տան բակում

Նորակոչիկները զինվորական երդում տվեցին Աստ...

Փետրվարի 6-ին Արարատյան Հայրապետական թեմի Ս. Երրորդություն եկեղեցում թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյան... Կարդալ ավելին »

Բուն Բարեկենդանին նվիրված վերջին մարզական միջոցառումը

Բուն Բարեկենդանին նվիրված վերջին մարզական ...

Փետրվարի 5-ին Նորայր Մուշեղյանի անվան ըմբշամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցում տեղի ունեցավ հունահռոմեական ըմբշամարտ, որը կազմա... Կարդալ ավելին »

Ուսանողները ստեղծագործում են` մեծարելով Սերը

Ուսանողները ստեղծագործում են` մեծարելով Սերը

Փետրվարի 5-ին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնոր... Կարդալ ավելին »

Մանկական աթլետիկայի մրցելույթներ` բունբարեկենդանյան ...

Մանկական աթլետիկայի մրցելույթներ` բունբարե...

Փետրվարի 4-ին Աթլետիկայի փակ մարզահամալիրում տեղի ունեցավ աթլետիկայի մրցաշար, որը կազմակերպվել էր Բուն Բերեկեդանի տոնի առիթով` Արարատյան ... Կարդալ ավելին »

Բուն Բարեկենդանի ևս մեկ ավանդույթ այլևս իրողություն ...

Բուն Բարեկենդանի ևս մեկ ավանդույթ այլևս իր...

Փետրվարի 3-ին Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցում տեղի ունեցան հայկական կոխի՝ ըմբշամարտի մրցաշար և ցուցադրական ելո... Կարդալ ավելին »

Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի ա...

Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հ...

Վեհափառ Տեր, Արարատյան Հայրապետական թեմի քահանայից դասի, հավատացյալ հայորդյաց և թեմի պաշտոնեության անունից շնորհավորում ենք Ձերդ Սրբությա... Կարդալ ավելին »

Մեկնարկեցին Բուն Բարեկենդանին նվիրված մարզական մրցու...

Մեկնարկեցին Բուն Բարեկենդանին նվիրված մարզ...

Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ այս տարի առաջին անգամ ԱՀԹ-ն ու Հ... Կարդալ ավելին »

Սիրո տոնը շարունակվում է

Սիրո տոնը շարունակվում է

Փետրվարի 3-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ Փ. Թերլեմեզյ... Կարդալ ավելին »

ԱՀԹ հինգ քահանաներ արժանացել են պարգևների

ԱՀԹ հինգ քահանաներ արժանացել են պարգևների

Փետրվարի 2-ին Ղևորնդյան քահանաների տոնի առթիվ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի սրբատառ կոնդակով և Արարատյան Հայրապետական թեմի... Կարդալ ավելին »

Այսօր Հայ Եկեղեցին նշում է Ղևոնդյան քահանաների տոնը

Այսօր Հայ Եկեղեցին նշում է Ղևոնդյան քահանա...

Սրտանց շնորհավորում ենք Հայ Եկեղեցու քահանայից դասին` Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի գլխավորությամբ: Մաղթում ենք, որ Ս. Հոգ... Կարդալ ավելին »

Բանակի տոնը զորամասում

Բանակի տոնը զորամասում

Հունվարի 28-ին՝ Հայոց բանակի տոնի առթիվ, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհ... Կարդալ ավելին »

Ավարայրից Արցախ. տոնդ շնորհավոր, հայ զինվոր

Ավարայրից Արցախ. տոնդ շնորհավոր, հայ զինվոր

Հունվարի 31-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ Մասիսի Ս. Թադեոս ... Կարդալ ավելին »

Աստված պահապան քեզ, հա՛ յ զինվոր

Աստված պահապան քեզ, հա՛ յ զինվոր

Հունվարի 29-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ Արարատի Ս. Հակոբ ... Կարդալ ավելին »

Շնորհավոր հայոց հաղթական բանակի տոնը

Շնորհավոր հայոց հաղթական բանակի տոնը

Սիրելի հայորդիներ, շնորհավորում ենք հայոց հաղթական բանակի տոնը: Մեր ազգային բանակն իր վաստակով ու հերոսական էջերով դարձել է շարունակողը Հ... Կարդալ ավելին »

Սուրբ Սարգսին նվիրված քայլերթ

Սուրբ Սարգսին նվիրված քայլերթ

Հունվարի 23-ին` հավարտ Ս. Պատարագի, ԱՀԹ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց մեկնարկեց ավանդական բազմահազարանոց խաչերթը՝ Սիրո ուժն է անհաղթ ... Կարդալ ավելին »

Զինվորների պարգևատրում Ս. Սարգսի տոնի առթիվ

Զինվորների պարգևատրում Ս. Սարգսի տոնի առթի...

Հունվարի 23-ին` հավարտ Ս. Պատարագի, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ տեղի ունեցավ ս... Կարդալ ավելին »

Տոնական Ս. Պատարագ և զինվորների օրհնություն Ս. Սարգս...

Տոնական Ս. Պատարագ և զինվորների օրհնությու...

Հունվարի 23-ին` Ս. Սարգիս զորավարի տոնի առթիվ, Արարատյան Հայրապետական թեմի` սրբի անունը կրող երեք եկեղեցիներում մատուցվեց Ս. Պատարագ: Առա... Կարդալ ավելին »

Միջազգային երգի մրցույթների դափնեկիրների համերգ Մարի...

Միջազգային երգի մրցույթների դափնեկիրների հ...

Հունվարի 12-ին ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ Հովհաննես սարկավագ Ներսիսյանը մասնակցել է Ռուսաստա... Կարդալ ավելին »

Սուրբ Ծննդյան գիշերը հրաշքների գիշեր է

Սուրբ Ծննդյան գիշերը հրաշքների գիշեր է

ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հայրական օրհնությամբ հունվարի 17-ին տեղի ունեցավ Զորավոր Սբ. Աստված... Կարդալ ավելին »

Ս. Հովհաննես Մկրտչի մասունքակիր աջը բերվեց ԱՀԹ

Ս. Հովհաննես Մկրտչի մասունքակիր աջը բերվեց...

Հունվարի 14-ին Ս. Հովհաննես Մկրտչի ծննդյան տոնի առթիվ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի արտոնմամաբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Ա... Կարդալ ավելին »

Ասուլիս` Ս. Սարգսի տոնին ընդառաջ

Ասուլիս` Ս. Սարգսի տոնին ընդառաջ

Հունվարի 15-ին ԱՀԹ առաջնորդարանում տեղի ունեցավ ասուլիս, որի ընթացքում ներկայացվեցին Ս. Սարգիս զորավարի տոնի առթիվ կազմակերպվող միջոցառու... Կարդալ ավելին »

Անտեսանելին տեսանելիի մեջ

Անտեսանելին տեսանելիի մեջ

Սրբապատկերը (իկոնա) զարգացման բարդ ու անհարթ ուղի է անցել: Հանդիսանալով քրիստոնեական հոգևոր մշակույթի և գեղարվեստական մտածողության արգասիք՝ այն զարգացել է պաշտամունքի կանոնին զուգընթաց՝ համապատասխանելով վարդապետական և դավանաբանական կարևորագույն ձևակերպումներին:

Կարդալ ավելին »
Կյանքի և աղոթքի միության մասին

Կյանքի և աղոթքի միության մասին

Կյանքն ու աղոթքն անքակտելիորեն միահյուսված են։ Այն կյանքը, որտեղ բացակայում է աղոթքը, զուրկ է խորությունից։ Այդպիսի կյանքը սահմանափակված է միայն երկու չափումների՝ տարածության ու ժամանակի մեջ, որը բավարարվում է միայն տեսանելիով, միայն իր մերձավորով, այն էլ նրա ֆիզիկական երևույթով, որի մեջ երբեք հասանելի չի կարող լինել նրա ճակատագրի ողջ անսահմանությունն ու հավերժությունը։ 

Կարդալ ավելին »
Երջանկություն

Երջանկություն

Մարդիկ ապրում են երջանկության փնտրտուքով: Երջանկությունը տարբեր անձանց համար տարբեր է: Սի մասը գտնում է. որ այն հարուստ լինելն է. մյուս մասը երջանկության հասնելու համար ձգտում է իշխանության, սակայն դրա փոխարեն հանդիպում է թշնամիների, սուտ բարեկամների որոգայթների:

Կարդալ ավելին »
Սուրբ Խորհրդին հաղորդակից լինելու մասին

Սուրբ Խորհրդին հաղորդակից լինելու մասին

Քրիստոսն իր մարմինը մեզ տվեց` դրանով իր մեծագույն սերն արտահայտելով մեր հանդեպ: Ուրեմն, ոչ միայն սիրով, այլ նաև գործով Քրիստոսի մարմնի անդամները լինենք, միավորվենք այդ մարմնի հետ: 

Կարդալ ավելին »
Առաքինության շնորհաբաշխ զորությունը

Առաքինության շնորհաբաշխ զորությունը

Երբ մենք արարվեցինք, Տերն իր պատկերը շնորհեց մեզ, նաև մտածելու, վերլուծելու կարողությունը և ըստ այդմ՝ բարին ամուր բռնելու շնորհը։ Իսկ մենք ինչպե՞ս ենք հասկանում Աստծո խոսքի արդիականությունը։ Այն երբեք չի հնանում և ոչ էլ ձևափոխվում և նորացվում է, քանի որ կատարյալ է և կարիք չունի կատարելագործվելու։

Կարդալ ավելին »
Հայտնի ու անհայտ Կոմիտասը

Հայտնի ու անհայտ Կոմիտասը

«Կոմիտասը ինձ ժամանակակից մարդ էր, տարիներով ապրել ենք Գևորգյան ճեմարանում, նույն հարկի տակ, խոսել, կատակել, ճամփորդել ենք միասին, եղել ենք Եվրոպայում, Ստամբուլում:
Բայց այդ ամենը թվում է ինձ ոչ իրական, իսկական Կոմիտասը ինձ համար հիմա լեգենդ է, հեռավոր առասպել, և նրա կյանքն ու փառապանծ գործը` մի չքնաղ հրաշապատում»: 

Կարդալ ավելին »
Մարդը՝ Աստծո պատկեր և նմանություն

Մարդը՝ Աստծո պատկեր և նմանություն

Աստված մարդուն արարեց անարգ նյութից՝ երկրի կավից, և նրան պատվեց՝ տալով Իր պատկերն ու նմանությունը, բայց ի՞նչ ասել է Աստծո «պատկեր և նմանություն»: Եկեղեցու վարդապետներն ասում են, որ Աստված հոգի է, ուրեմն այս պատկերն ու նմանությունը հոգևոր իմաստով պետք է հասկանալ:

Կարդալ ավելին »
Ավելին »
«Եթե մարդ ոգով ուժեղ է ցանկացած խոչընդոտ կարող է հաղթահարել նույնիսկ մեկ վերջույթով»:

«Եթե մարդ ոգով ուժեղ է ցանկացած խոչընդոտ կարող է հաղթահարել նույնիսկ մեկ վերջույթով»:

Qahana.am-ի այս շաբաթվա հյուրն է ՀՀ ԶՈՒ ծառայողմայոր Սարգիս Ստեփանյանը:

Կարդալ ավելին »
«Պետք է իմաստուն լինես, որպեսզի լինես խաղաղ, իսկ խաղաղ լինելը երջանկություն է»:

«Պետք է իմաստուն լինես, որպեսզի լինես խաղաղ, իսկ խաղաղ լինելը երջանկություն է»:

Qahana.am կայքի այս շաբաթվա հյուրն է Հայաստանի պետական  երիտասարդական նվագախմբի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը

Կարդալ ավելին »
«Որքան երաժշտությունն ես քո մեջ հասունացնում, նույնքան էլ՝ այն մարդուն, ով չպիտի պարտվի: Կարևորը չպարտվելն է»

«Որքան երաժշտությունն ես քո մեջ հասունացնում, նույնքան էլ՝ այն մարդուն, ով չպիտի պարտվի: Կարևորը չպարտվելն է»

Qahana.am  կայքի այս շաբաթվա հյուրերն են Տիգրան և Արաքս Մանսուրյանները, ովքեր միմյանց լրացնելով՝ պատասխանեցին մեր հարցերին:

Կարդալ ավելին »
Ապագայի ստեղծագործ հայ մարդու կերպարն այսօր ձևավորվում է այն դարբնոցներում, որոնք կոչվում են Հայորդաց տներ…

Ապագայի ստեղծագործ հայ մարդու կերպարն այսօր ձևավորվում է այն դարբնոցներում, որոնք կոչվում են Հայորդաց տներ…

Qahana.am կայքի այս շաբաթվա հյուրն է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հայորդաց տների հոգևոր տեսուչ-տնօրեն Տեր Կոմիտաս վարդապետ Հովնանյանի հետ:

Կարդալ ավելին »
«Կա մի բան, որը մեզ միավորում է, համախմբում, արժեհամակարգ ունի: Դա քրիստոնեությունն է»

«Կա մի բան, որը մեզ միավորում է, համախմբում, արժեհամակարգ ունի: Դա քրիստոնեությունն է»

Qahana.am կայքի այս շաբաթվա հյուրն է ԵՊՀ Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի դասախոս, մեթոդաբան Սերոբ Խաչատրյանը:

Կարդալ ավելին »
«Քրիստոնեական գաղափարները երբևիցե չպետք է դառնան սպառնալու, վախեցնելու միջոց, երեխան պետք է վերցնի սիրո, բարության, վստահության դասերը»

«Քրիստոնեական գաղափարները երբևիցե չպետք է դառնան սպառնալու, վախեցնելու միջոց, երեխան պետք է վերցնի սիրո, բարության, վստահության դասերը»

Qahana.am կայքի այս շաբաթվա հյուրն է ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի դասախոս, դոցենտ Իրինա Խանամիրյանը:

Կարդալ ավելին »
Ավելին »
Մեծ Պահք. Բուն Բարեկենդանից մինչև Ս. Զատիկ

Մեծ Պահք. Բուն Բարեկենդանից մինչև Ս. Զատիկ

Մեծ կամ Քառասնորդական պահքն այս տարի սկսվում է փետրվարի 8-ից և, ներառելով նաև Ավագ Շաբաթը, կտևի մինչև մարտի 27-ը` Ս. Հարության տոնը:
 

Կարդալ ավելին »
Ավելին »
Ինչպես դառնալ երջանիկ

Ինչպես դառնալ երջանիկ

150 հոգուց կազմված մի խմբի անդամներին, ովքեր մասնակցում էին «Ինչպես դառնալ երջանիկ» թեմայով սեմինարին, առաջադրանք տրվեց գրի առնել իրենց ցանկությունը, դնել փուչիկի մեջ և փչել՝ վրան մարկերով նշելով իրենց անունը:

Կարդալ ավելին »
Ավելին »
Առակ մի պարկ ցորենի մասին

Առակ մի պարկ ցորենի մասին

Մի օր երկու աղքատ գյուղացի գնացին իրեն հարուստ համագյուղացու տուն՝ օգնություն խնդրելու: Հարուստ գյուղացին բարի մարդ էր, նա յուրաքանչյուրին մեկական պարկ ցորեն տվեց: Նրանք շնորհակալությոն հայտնեցին և հեռացան:

Կարդալ ավելին »
Ավելին »
Խուսափենք դատապարտել

Խուսափենք դատապարտել

Մի ծեր իմաստուն վանական այցելեց մեկ այլ վանականի, ում խուցը շատ մաքուր և հավաք էր, ամեն բան՝ իր տեղում: Ծեր իմաստունը մտածեց. «Հավանաբար հոգևոր եղբայրս չի կարող հանդուրժել ոչ հոգևոր, ոչ մարմնական ախտը և այդպիսով մաքուր է պահում իր սիրտը»:

Կարդալ ավելին »
Ավելին »
Բարեպաշտ դարբինը

Բարեպաշտ դարբինը

«Աստված վեցերորդ օրն ավարտեց արարչագործությունը և իր կատարած բոլոր գործերից հետո՝ յոթերորդ օրը, հանգստացավ: Աստված օրհնեց յոթերորդ օրը և սրբագործեց այն, որովհետև այդ օրը Աստված հանգստացավ այն բոլոր գործերից, որ սկսել էր անել»: (Ծննդ. 2.2-3)

Կարդալ ավելին »
Ավելին »
Գառնարած տղան. մաս առաջին

Գառնարած տղան. մաս առաջին

Գարնանային մի օր մի փոքրիկ գառնարած տղա նստած էր ծառի տակ: Նրա ձեռքին կար Աստվածաշունչ և նա կարդում էր. «Մարդն իր ժամանակն անգամն չգիտե, և ինչպես ձկները, որ որսվում են նենգ ցանցերից, և թռչունները, որ բռնվում են ծուղակների մեջ, այնպես էլ մարդկանց որդիներն են ընկնում չար ժամանակի որոգայթների մեջ, որ հանկարծակի բռնում է նրանց» (Ժող. 9.12):

Կարդալ ավելին »
Ավելին »
Գառնարած տղան. մաս երկրորդ

Գառնարած տղան. մաս երկրորդ

«…Ով անարդար ճանապարհով հարստություն է դիզում, իր օրերի կեսին պիտի թողնի այն ու իր վախճանի ժամին զգա իր անմտությունը» (Եր. 17.11)
 

Երբ գառնարած տղան իմացավ, որ իր դիմաց արքայազնն է կանգնած, հարգալից  հանեց գլխարկն ու ասաց.
 

- Ուրախ եմ Ձեզ տեսնել, մեծապատիվ արքայազն, սակայն չեմ կարող ցույց տալ թռչնաբույնը, եթե անգամ Դուք թագավորը լինեիք:

Կարդալ ավելին »
Ավելին »
2016-02-14

Արտաքսման կիրակի

Մեծ Պահքի երկրոդ կիրակին կոչվում է նաև Արտաքսման: Օրվա խորհրդի և անվան մասին Աստվածաշունչ մատյանի Ծննդոց Գրքում գրված է. «…Եվ արտաքսեց նրան Աստված Եդեմի պարտեզից, որպեսզի մշակի հողը, որից և ստեղծվել էր»: (Ծննդ. 3:23): Նախապատմությունը հետևյալն է. մարդն ունկնդիր լինելով Սատանայի խաբեբայական խոսքերին, պատվիրանազանց գտնվելով` համտեսեց արգելված պտղից: Որպես պատիժ, մարդն իհարկե, անմիջապես չմահացավ, սակայն զրկվեց Աստծո կողմից շնորհված անմահությունից և անիծվեց: Այսուհետ, մարդն իր քրտինքով պետք է վաստակի օրվա հացը և կինը պետք է ցավով ու տառապանքով զավակ ունենա և վերջում էլ ասվեց նրան. «...հող էիր և հող կդառնաս» (Ծննդ.3.19): Եկեղեցական հայրերն իմաստուն կերպով Քառասնորդաց Պահքի շրջանի կիրակիներն այնպես են դասավորել և այնպիսի անվանումներ ու խորհուրդներ տվել, որոնցով ի հայտ է գալիս մարդկության կյանքի ուղին՝ ծնունդ, մեղսագործություն, զղջում, ապաշխարանք: Սա ինքնին մարդուն խորհելու ևս մեկ առիթ է սեփական անձին անդրադառնալու, պահոց շրջանն արդյունավետ անցկացնելու համար:
2016-02-14

Տեառնընդառաջ: Տոն քառասնօրյա Գալստեանն Քրիստոսի ի Տաճարն

Տերունի այս տոնը հիշատակում է 40-օրական Հիսուսի ընծայումը Տաճարին: Ըստ հրեական օրենքի` ամեն մի արու զավակի ծնունդից հետո, երբ լրանում էին սրբագործման 40 օրերը, նորածնի մայրն իր երեխայի հետ այցելում էր Տաճար, զոհ մատուցում եւ իր զավակի համար օրհնություն ստանում քահանայից: Այսպես և ս. Աստվածամայրը 40-օրական Հիսուսի հետ ներկայանում է Տաճար: Այս մասին հիշատակում է Ղուկաս ավետարանիչը: «Երբ նրանց սրբագործման օրերը լրացան, Մովսեսի Օրենքի համաձայն` նրան Երուսաղեմ տարան` Տիրոջը ներկայացնելու համար, ինչպէս գրված էր Տիրոջ Օրենքում. «Ամէն արու զավակ, որ արգանդ է բացում, Տիրոջ համար սուրբ պիտի կոչվի: Եվ Տիրոջ Օրենքում ասվածի համաձայն՝ ընծա պետք է տալ մի զույգ տատրակ կամ աղավնու երկու ձագ» (Ղուկ. 2:22-24): Ներկայացնելով Հիսուսի կյանքի այս դրվագը՝ Ավետարանիչը պատմում է նաև Սիմեոն ծերունու մասին, որին Սուրբ Հոգուց հրամայված էր մահ չտեսնել, մինչև Տիրոջ Օծյալին տեսնելը: Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին Տեառնընդառաջը կամ 40-օրական Հիսուսի ընծայումը տաճարին տոնում է Աստվածահայտնությունից 40 օր հետո` փետրվարի 14-ին: Հայ Եկեղեցու կանոնի համաձայն, տոնի նախօրեին, երեկոյան ժամերգությունից հետո կատարվում է նախատոնակ: Այն ավետում է Տերունի տոնի սկիզբը: Նախատոնակի արարողության ավարտին կատարվում է Անդաստանի արարողություն, որի ընթացքում օրհնվում են աշխարհի չորս ծագերը: Եկեղեցու կանթեղներից վերցված կրակով վառվում են խարույկներ՝ իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ Տեառնընդառաջի պատարագից հետո Հայոց եկեղեցիներում տեղի է ունենում Նորապսակների օրհնության կարգ: Տեառնընդառաջի տոնին Հայաստանյայց բոլոր եկեղեցիներում մատուցվում է ս. պատարագ:  

Առաջիկա եկեղեցական տոնը

2016-02-20

Սուրբ Կյուրեղ Երուսաղեմի Հայրապետի, Կյուրեղ եպիսկոպոսի և նրա մոր` Աննայի հիշատակության օր

Սբ. Կյուրեղ Երուսաղեմցին 4-րդ դարի նշանավոր հայրապետներից է: Նա բազմիցս հետապնդվել է Արիոսական հերձվածի կողմնակիցների կողմից, աքսորվել, սակայն ի վերջո վերահաստատվել է հայրապետական աթոռին: Մասնակցել է 381 թվականի Կ.Պոլսի Բ Տիեզերական ժողովին: Կյուրեղ Հայրապետի քրիստոնեական վարդապետության մասին բազմաթիվ քարոզներ ու ճառեր միջնադարում թարգմանվել են նաեւ հայերեն, իսկ Երուսաղեմի երկնակամարում Սբ. Խաչի երեւման առիթով Կոստանդիոս կայսերն ուղարկած նրա թուղթն առ այսօր ընթերցվում է հայոց եկեղեցիներում: Առավել հայտնի է Կյուրեղ Հայրապետի «Կոչումն ընծայութեան» ճառերի և քարոզների ժողովածուն, որն ուսանելի է բոլոր նրանց համար, ովքեր պատրաստվում են մկրտության: Ըստ ավանդության՝ Երուսաղեմի Սբ. Հակոբ եկեղեցու Սբ. Ստեփանոս մատուռի մեջ է գտնվում այն ավազանը, որտեղ մկրտվել է Կյուրեղ Հայրապետը: Սբ. Կյուրեղ Հայրապետի անունը Հայ Եկեղեցում հիշատակվում է երկու անգամ` Մեծ Պահքի երկրորդ շաբաթ օրը և 12 վարդապետների շարքում` հոկտեմբերի վերջին շաբաթ օրը: Սբ. Կյուրեղ Հայրապետի ժամանակակիցն է Սբ. Կյուրեղ եպիսկոպոսը (նախկին անունը` Հուդա): Ըստ վարքագրական աղբյուրների՝ տեղանքին լավատեղյակ լինելով, օգնել է Հեղինե դշխոյին գտնելու Քրիստոսի խաչափայտը: Տեսնելով Սբ. Խաչի հրաշագործ զորությունը, իր մոր` Աննայի հետ մկրտվում է` անվանակոչվելով Կյուրեղ: Հետագայում ձեռնադրվում է եպիսկոպոս, իսկ Կյուրեղ Հայրապետի աքսորում լինելու ժամանակ փոխարինում է նրան: Կյուրեղ եպիսկոպոսը, ենթարկվելով անասելի կտտանքների, նահատակվում է մոր հետ, Հուլիանոս Ուրացողի  հետապնդումների ժամանակ: Սբ. Կյուրեղ եպիսկոպոսի և նրա մոր` Աննայի հիշատակության օրը նշվում է Սբ. Կյուրեղ Հայրապետի հետ միասին` Մեծ Պահքի երկրորդ շաբաթ օրը:
2016-02-21

Անառակի կիրակի

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ապաշխարության և պահքի մի գեղեցիկ շրջան է սահմանել հավատացյալների համար, որի կիրակիներից յուրաքանչյուրն իր անվանումն ունի Աստվածաշնչի որևէ պատմությանը համապատասխան: Մեծ Պահքի երրորդ կիրակին կոչվում է Անառակի, ըստ Ղուկասի Ավետարանում հիշատակվող անառակ որդու մասին պատմող առակի` (տես Ղուկ. 15:11-32) մի մարդ իր կրտսեր որդու խնդրանքով ունեցվածքը բաժանում է երկու որդիների միջեւ: Կրտսեր որդին իր բաժինը վերցնելով գնում է հեռու երկիր, ապրում ցոփ ու շվայտ կյանքով, վատնում ամբողջ ունեցածը: Այս դժվար դրության մեջ նա հիշում է հայրական տունը, զղջում կատարածի համար և վերադառնում: Հայրը, տեսնելով որդու զղջումը, ուրախությամբ ընդունում է նրան: Ավագ որդին դժգոհում է, որ ինքը միշտ հոր կողքին է եղել, սակայն նման պատվի երբեք չի արժանացել: Հայրը պատասխանում է, որ պետք է ուրախ լինել, քանի որ` ով մեռած էր, կենդանացավ: Ավագ, կրտսեր որդիներն արդար և մեղավոր հոգիներն են, և ինչպես հայրն է անառակ որդուն ընդունում, նույն կերպ էլ Աստված է իր գիրկն առնում զղջացող մեղավորին: Առակը նաեւ հետեւյալ խրատն ունի, որ բացահայտվում է ավագ որդու կերպարում: Ովքեր կարծում են, թե արդար են, պետք է խուսափեն սեփական անձի մասին չափազանց բարձր կարծիք ունենալուց:
2016-02-27

Սրբոցն Երուսաղեմի Հովհան Հայրապետի, հայոց Հովհաննես Օձնեցի Հայրապետի, Հովհան Որոտնեցի և Գրիգոր Տաթևացի վարդապետների հիշատակության օր

Սեծ Պահքի երրորդ շաբաթ օրն Հայաստանյայց Առաքելական եկեղեցին տոնում է Հայ եկեղեցու նշանավոր աստվածաբան-եկեղեցականների՝ Հովհան Օձնեցի Հայրապետի, Հովհան Որոտնեցի և Գրիգոր Տաթևացի վարդապետների հիշատակության օրը: Սբ. Հովհաննես Օձնեցին, որին մեծարել են նաև Իմաստասեր անվամբ, Հայ եկեղեցու սրբացված հայրապետներից է: Ըստ վարքագիրների՝ հոգևոր ու մտավոր կատարելությունից զատ, փայլել է նաև արտաքին վայելչությամբ` գահակալության 11 տարիների ընթացքում (717-728 թ.թ.) Հովհաննես Օձնեցի կաթողիկոսը կարողացել է դիմակայել բյուզանդական ու արաբական ճնշումներին, պայքարել աղանդավորության դեմ: Օձնեցին թողել է հարուստ ու արժեքավոր գրական ժառանգություն: Նրա «Կանոնագիրք Հայոց»-ը հայ իրականության մեջ իրավաբանական առաջին մեծ ժողովածուն է, որտեղ ի մի են բերված եկեղեցական կանոնները: Նա հայտնի է նաև իբրև բազմաթիվ ճառերի հեղինակ և շարականագիր: Սբ. Հովհաննես կաթողիկոսի գլխավոր ձեռնարկումներից են Հայ եկեղեցու բարեկարգման համար գումարված 726 թվականի Դվինի ժողովը, ինչպես նաև նույն թվականի Մանազկերտի ժողովը` կազմակերպված Հայ և Ասորի եկեղեցիների միության ամրապնդման նպատակով: Սբ. Հովհաննես Օձնեցի Հայրապետի շիրիմը գտնվում է իր հայրենի Օձունին մոտ` Արդվի գյուղի Սրբանես (Սբ. Հովհաննես) եկեղեցու բակում, որ դարձել է նվիրական ուխտատեղի հավատացյալ հայության համար: Միմյանց կապված են Հովհաննես Որոտնեցի (1315-1388) և Գրիգոր Տաթևացի (1346-1410) վարդապետների անունները: Գրիգոր Տաթևացին` Հայ եկեղեցու «Եռամեծ» վարդապետն ու խոշորագույն աստվածաբանը,  ուսանելով Հովհաննես Որոտնեցու մոտ, հետագայում իր բարձրակետին հասցրեց իր ուսուցչի կողմից հիմնած Տաթևի նշանավոր դպրոցը: Տաթևացին հեղինակ է աստվածաբանական մեծարժեք աշխատությունների ու քարոզների, որոնց շարքում առանձնացվում են «Գիրք Հարցմանց»-ը և քարոզգրքերը: Տաթևացու գրառումների շնորհիվ մեզ է հասել նաև Որոտնեցու գրական ժառանգության մի մասը: Հայ եկեղեցու երեք սրբերի հետ մեկտեղ նույն օրը նշվում է նաև 4-րդ դարի Երուսաղեմի Սբ. Հովհան Հայրապետի հիշատակության օրը: Երուսաղեմի հայրապետը հայտնի քարոզիչ էր:
2016-02-28

Տնտեսի կիրակի

Մեծ Պահքի չորրորդ կիրակին կոչվում է Տնտեսի, ըստ այդ օրվա խորհուրդը բացատրող անիրավ տնտեսի մասին առակի: Այն հիշատակում է միայն Ղուկաս ավետարանիչը, որի բովանդակությունը հետևյալն է: Մի մեծահարուստ իմանում է, որ տնտեսը վատնում է իր ունեցվածքը, կանչում է նրան եւ հաշիվ պահանջում, որոշում հեռացնել աշխատանքից: Տնտեսը հասկանում է, որ կարող է անգործ մնալ, խորամանկության է դիմում: Նա կանչում է տիրոջ պարտապաններին, նրանց շնորհում իրենց ունեցած պարտքի մի մասը: Եվ այս ամենից հետո տերը գովում է տնտեսին` հնարամտությամբ վարվելու համար: Առաջին հայացքից թվում է, թե հակասություն կա այս գովեստի մեջ: Բայց անիրավ տնտեսը պարտապաններին շնորհում է այն, ինչն ավելիով գրել էր իր օգտին` պարտքի շնորհումով` ոչ մի վնաս չպատճառելով իր տիրոջը: Տերը գովում է տնտեսին` իր հասանելիք շահույթից հրաժարվելու համար: Այսինքն` հույժ գովելի է հրաժարումը, որն էլ հենց պահքի իմաստն է: Պահքը մարդուն որեւէ գայթակղությունից հրաժարվելու ունակություն է սովորեցնում, հրաժարում, որից սկսվում է ինքնազսպումը կամ անձի ուրացումը: Քրիստոս ասում է. «Եվ ով իր խաչը չի վերցնում ու Իմ ետևից չի գալիս, Ինձ արժանի չէ» (Մատթ. 10:38): Այս առակը հորդորում է յուրաքանչյուրին հրաժարվելով և ինքնազսպմամբ  հասնել փրկության: Առակի այլաբանական իմաստն այս է: Հարուստ մարդը խորհրդանշում է Աստծուն, անիրավ տնտեսը` մեղավորին, որը երկար ժամանակ անհոգ կերպով վատնում էր Աստծո տված շնորհները, մինչեւ որ Աստված նրան պատասխանատվության է կանչում: Անիրավ տնտեսը խորհրդանշում է այն բոլոր մարդկանց, ովքեր զղջում են, ներում իրենց պարտապանների պարտքերը եւ սիրելի դառնում հրեշտակներին ու արդարներին:
Տոները՝ հաշվարկված մինչև 2030թ.

Հեռուստահաղորդումներ

Ընտրել Loader

Օրվա խորհուրդը

Փետրվարի 14

Եթե մենք՝ հայերս, ելնենք Տիրոջն ընդառաջ, «զորությունների Տերն այնպես պիտի անի, որ բոլոր հեթանոսներն այս լեռներում ուրախություն վայելեն, գինի խմեն, օծվեն մրուրից մաքրված յուղով և հանգչեն այս լեռների վրա» (Եսայ. 25.6):
Ես. 24.21-25.8
Գրծ. 7.47-50
Գղ. 4.1-7
Ղկ. 2.41-52

Եկեղեցական տոներ

« Փետրվար 2016 »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
3
5
9
10
11
12
15
16
17
18
19
22
23
24
25
26
29