Նորակոչիկները զինվորական երդում տվեցին Աստծո տան բակում

Նորակոչիկները զինվորական երդում տվեցին Աստ...

Փետրվարի 6-ին Արարատյան Հայրապետական թեմի Ս. Երրորդություն եկեղեցում թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյան... Կարդալ ավելին »

Բուն Բարեկենդանին նվիրված վերջին մարզական միջոցառումը

Բուն Բարեկենդանին նվիրված վերջին մարզական ...

Փետրվարի 5-ին Նորայր Մուշեղյանի անվան ըմբշամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցում տեղի ունեցավ հունահռոմեական ըմբշամարտ, որը կազմա... Կարդալ ավելին »

Ուսանողները ստեղծագործում են` մեծարելով Սերը

Ուսանողները ստեղծագործում են` մեծարելով Սերը

Փետրվարի 5-ին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնոր... Կարդալ ավելին »

Մանկական աթլետիկայի մրցելույթներ` բունբարեկենդանյան ...

Մանկական աթլետիկայի մրցելույթներ` բունբարե...

Փետրվարի 4-ին Աթլետիկայի փակ մարզահամալիրում տեղի ունեցավ աթլետիկայի մրցաշար, որը կազմակերպվել էր Բուն Բերեկեդանի տոնի առիթով` Արարատյան ... Կարդալ ավելին »

Բուն Բարեկենդանի ևս մեկ ավանդույթ այլևս իրողություն ...

Բուն Բարեկենդանի ևս մեկ ավանդույթ այլևս իր...

Փետրվարի 3-ին Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցում տեղի ունեցան հայկական կոխի՝ ըմբշամարտի մրցաշար և ցուցադրական ելո... Կարդալ ավելին »

Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի ա...

Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հ...

Վեհափառ Տեր, Արարատյան Հայրապետական թեմի քահանայից դասի, հավատացյալ հայորդյաց և թեմի պաշտոնեության անունից շնորհավորում ենք Ձերդ Սրբությա... Կարդալ ավելին »

Մեկնարկեցին Բուն Բարեկենդանին նվիրված մարզական մրցու...

Մեկնարկեցին Բուն Բարեկենդանին նվիրված մարզ...

Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ այս տարի առաջին անգամ ԱՀԹ-ն ու Հ... Կարդալ ավելին »

Սիրո տոնը շարունակվում է

Սիրո տոնը շարունակվում է

Փետրվարի 3-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ Փ. Թերլեմեզյ... Կարդալ ավելին »

ԱՀԹ հինգ քահանաներ արժանացել են պարգևների

ԱՀԹ հինգ քահանաներ արժանացել են պարգևների

Փետրվարի 2-ին Ղևորնդյան քահանաների տոնի առթիվ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի սրբատառ կոնդակով և Արարատյան Հայրապետական թեմի... Կարդալ ավելին »

Այսօր Հայ Եկեղեցին նշում է Ղևոնդյան քահանաների տոնը

Այսօր Հայ Եկեղեցին նշում է Ղևոնդյան քահանա...

Սրտանց շնորհավորում ենք Հայ Եկեղեցու քահանայից դասին` Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի գլխավորությամբ: Մաղթում ենք, որ Ս. Հոգ... Կարդալ ավելին »

Բանակի տոնը զորամասում

Բանակի տոնը զորամասում

Հունվարի 28-ին՝ Հայոց բանակի տոնի առթիվ, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհ... Կարդալ ավելին »

Ավարայրից Արցախ. տոնդ շնորհավոր, հայ զինվոր

Ավարայրից Արցախ. տոնդ շնորհավոր, հայ զինվոր

Հունվարի 31-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ Մասիսի Ս. Թադեոս ... Կարդալ ավելին »

Աստված պահապան քեզ, հա՛ յ զինվոր

Աստված պահապան քեզ, հա՛ յ զինվոր

Հունվարի 29-ին Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ Արարատի Ս. Հակոբ ... Կարդալ ավելին »

Շնորհավոր հայոց հաղթական բանակի տոնը

Շնորհավոր հայոց հաղթական բանակի տոնը

Սիրելի հայորդիներ, շնորհավորում ենք հայոց հաղթական բանակի տոնը: Մեր ազգային բանակն իր վաստակով ու հերոսական էջերով դարձել է շարունակողը Հ... Կարդալ ավելին »

Սուրբ Սարգսին նվիրված քայլերթ

Սուրբ Սարգսին նվիրված քայլերթ

Հունվարի 23-ին` հավարտ Ս. Պատարագի, ԱՀԹ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց մեկնարկեց ավանդական բազմահազարանոց խաչերթը՝ Սիրո ուժն է անհաղթ ... Կարդալ ավելին »

Զինվորների պարգևատրում Ս. Սարգսի տոնի առթիվ

Զինվորների պարգևատրում Ս. Սարգսի տոնի առթի...

Հունվարի 23-ին` հավարտ Ս. Պատարագի, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ տեղի ունեցավ ս... Կարդալ ավելին »

Տոնական Ս. Պատարագ և զինվորների օրհնություն Ս. Սարգս...

Տոնական Ս. Պատարագ և զինվորների օրհնությու...

Հունվարի 23-ին` Ս. Սարգիս զորավարի տոնի առթիվ, Արարատյան Հայրապետական թեմի` սրբի անունը կրող երեք եկեղեցիներում մատուցվեց Ս. Պատարագ: Առա... Կարդալ ավելին »

Միջազգային երգի մրցույթների դափնեկիրների համերգ Մարի...

Միջազգային երգի մրցույթների դափնեկիրների հ...

Հունվարի 12-ին ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ Հովհաննես սարկավագ Ներսիսյանը մասնակցել է Ռուսաստա... Կարդալ ավելին »

Սուրբ Ծննդյան գիշերը հրաշքների գիշեր է

Սուրբ Ծննդյան գիշերը հրաշքների գիշեր է

ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հայրական օրհնությամբ հունվարի 17-ին տեղի ունեցավ Զորավոր Սբ. Աստված... Կարդալ ավելին »

Ս. Հովհաննես Մկրտչի մասունքակիր աջը բերվեց ԱՀԹ

Ս. Հովհաննես Մկրտչի մասունքակիր աջը բերվեց...

Հունվարի 14-ին Ս. Հովհաննես Մկրտչի ծննդյան տոնի առթիվ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի արտոնմամաբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Ա... Կարդալ ավելին »

Ասուլիս` Ս. Սարգսի տոնին ընդառաջ

Ասուլիս` Ս. Սարգսի տոնին ընդառաջ

Հունվարի 15-ին ԱՀԹ առաջնորդարանում տեղի ունեցավ ասուլիս, որի ընթացքում ներկայացվեցին Ս. Սարգիս զորավարի տոնի առթիվ կազմակերպվող միջոցառու... Կարդալ ավելին »

Անտեսանելին տեսանելիի մեջ

Անտեսանելին տեսանելիի մեջ

Սրբապատկերը (իկոնա) զարգացման բարդ ու անհարթ ուղի է անցել: Հանդիսանալով քրիստոնեական հոգևոր մշակույթի և գեղարվեստական մտածողության արգասիք՝ այն զարգացել է պաշտամունքի կանոնին զուգընթաց՝ համապատասխանելով վարդապետական և դավանաբանական կարևորագույն ձևակերպումներին:

Կարդալ ավելին »
Կյանքի և աղոթքի միության մասին

Կյանքի և աղոթքի միության մասին

Կյանքն ու աղոթքն անքակտելիորեն միահյուսված են։ Այն կյանքը, որտեղ բացակայում է աղոթքը, զուրկ է խորությունից։ Այդպիսի կյանքը սահմանափակված է միայն երկու չափումների՝ տարածության ու ժամանակի մեջ, որը բավարարվում է միայն տեսանելիով, միայն իր մերձավորով, այն էլ նրա ֆիզիկական երևույթով, որի մեջ երբեք հասանելի չի կարող լինել նրա ճակատագրի ողջ անսահմանությունն ու հավերժությունը։ 

Կարդալ ավելին »
Երջանկություն

Երջանկություն

Մարդիկ ապրում են երջանկության փնտրտուքով: Երջանկությունը տարբեր անձանց համար տարբեր է: Սի մասը գտնում է. որ այն հարուստ լինելն է. մյուս մասը երջանկության հասնելու համար ձգտում է իշխանության, սակայն դրա փոխարեն հանդիպում է թշնամիների, սուտ բարեկամների որոգայթների:

Կարդալ ավելին »
Սուրբ Խորհրդին հաղորդակից լինելու մասին

Սուրբ Խորհրդին հաղորդակից լինելու մասին

Քրիստոսն իր մարմինը մեզ տվեց` դրանով իր մեծագույն սերն արտահայտելով մեր հանդեպ: Ուրեմն, ոչ միայն սիրով, այլ նաև գործով Քրիստոսի մարմնի անդամները լինենք, միավորվենք այդ մարմնի հետ: 

Կարդալ ավելին »
Առաքինության շնորհաբաշխ զորությունը

Առաքինության շնորհաբաշխ զորությունը

Երբ մենք արարվեցինք, Տերն իր պատկերը շնորհեց մեզ, նաև մտածելու, վերլուծելու կարողությունը և ըստ այդմ՝ բարին ամուր բռնելու շնորհը։ Իսկ մենք ինչպե՞ս ենք հասկանում Աստծո խոսքի արդիականությունը։ Այն երբեք չի հնանում և ոչ էլ ձևափոխվում և նորացվում է, քանի որ կատարյալ է և կարիք չունի կատարելագործվելու։

Կարդալ ավելին »
Հայտնի ու անհայտ Կոմիտասը

Հայտնի ու անհայտ Կոմիտասը

«Կոմիտասը ինձ ժամանակակից մարդ էր, տարիներով ապրել ենք Գևորգյան ճեմարանում, նույն հարկի տակ, խոսել, կատակել, ճամփորդել ենք միասին, եղել ենք Եվրոպայում, Ստամբուլում:
Բայց այդ ամենը թվում է ինձ ոչ իրական, իսկական Կոմիտասը ինձ համար հիմա լեգենդ է, հեռավոր առասպել, և նրա կյանքն ու փառապանծ գործը` մի չքնաղ հրաշապատում»: 

Կարդալ ավելին »
Մարդը՝ Աստծո պատկեր և նմանություն

Մարդը՝ Աստծո պատկեր և նմանություն

Աստված մարդուն արարեց անարգ նյութից՝ երկրի կավից, և նրան պատվեց՝ տալով Իր պատկերն ու նմանությունը, բայց ի՞նչ ասել է Աստծո «պատկեր և նմանություն»: Եկեղեցու վարդապետներն ասում են, որ Աստված հոգի է, ուրեմն այս պատկերն ու նմանությունը հոգևոր իմաստով պետք է հասկանալ:

Կարդալ ավելին »
Ավելին »
«Պետք է իմաստուն լինես, որպեսզի լինես խաղաղ, իսկ խաղաղ լինելը երջանկություն է»:

«Պետք է իմաստուն լինես, որպեսզի լինես խաղաղ, իսկ խաղաղ լինելը երջանկություն է»:

Qahana.am կայքի այս շաբաթվա հյուրն է Հայաստանի պետական  երիտասարդական նվագախմբի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը

Կարդալ ավելին »
«Որքան երաժշտությունն ես քո մեջ հասունացնում, նույնքան էլ՝ այն մարդուն, ով չպիտի պարտվի: Կարևորը չպարտվելն է»

«Որքան երաժշտությունն ես քո մեջ հասունացնում, նույնքան էլ՝ այն մարդուն, ով չպիտի պարտվի: Կարևորը չպարտվելն է»

Qahana.am  կայքի այս շաբաթվա հյուրերն են Տիգրան և Արաքս Մանսուրյանները, ովքեր միմյանց լրացնելով՝ պատասխանեցին մեր հարցերին:

Կարդալ ավելին »
Ապագայի ստեղծագործ հայ մարդու կերպարն այսօր ձևավորվում է այն դարբնոցներում, որոնք կոչվում են Հայորդաց տներ…

Ապագայի ստեղծագործ հայ մարդու կերպարն այսօր ձևավորվում է այն դարբնոցներում, որոնք կոչվում են Հայորդաց տներ…

Qahana.am կայքի այս շաբաթվա հյուրն է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հայորդաց տների հոգևոր տեսուչ-տնօրեն Տեր Կոմիտաս վարդապետ Հովնանյանի հետ:

Կարդալ ավելին »
«Կա մի բան, որը մեզ միավորում է, համախմբում, արժեհամակարգ ունի: Դա քրիստոնեությունն է»

«Կա մի բան, որը մեզ միավորում է, համախմբում, արժեհամակարգ ունի: Դա քրիստոնեությունն է»

Qahana.am կայքի այս շաբաթվա հյուրն է ԵՊՀ Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի դասախոս, մեթոդաբան Սերոբ Խաչատրյանը:

Կարդալ ավելին »
«Քրիստոնեական գաղափարները երբևիցե չպետք է դառնան սպառնալու, վախեցնելու միջոց, երեխան պետք է վերցնի սիրո, բարության, վստահության դասերը»

«Քրիստոնեական գաղափարները երբևիցե չպետք է դառնան սպառնալու, վախեցնելու միջոց, երեխան պետք է վերցնի սիրո, բարության, վստահության դասերը»

Qahana.am կայքի այս շաբաթվա հյուրն է ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի դասախոս, դոցենտ Իրինա Խանամիրյանը:

Կարդալ ավելին »
Երեխաների քրիստոնեական դաստիարակության սկզբնական փուլը

Երեխաների քրիստոնեական դաստիարակության սկզբնական փուլը

Հարցազրույց Տեր Խորեն քահանա Մարուքյանի հետ:
 

Տեր Հայր, ո՞ր տարիքից պետք է զբաղվել երեխաների քրիստոնեական դաստիարակությամբ:

Կարդալ ավելին »
Ավելին »
Գառնարած տղան. մաս առաջին

Գառնարած տղան. մաս առաջին

Գարնանային մի օր մի փոքրիկ գառնարած տղա նստած էր ծառի տակ: Նրա ձեռքին կար Աստվածաշունչ և նա կարդում էր. «Մարդն իր ժամանակն անգամն չգիտե, և ինչպես ձկները, որ որսվում են նենգ ցանցերից, և թռչունները, որ բռնվում են ծուղակների մեջ, այնպես էլ մարդկանց որդիներն են ընկնում չար ժամանակի որոգայթների մեջ, որ հանկարծակի բռնում է նրանց» (Ժող. 9.12):

Կարդալ ավելին »
Ավելին »
Գառնարած տղան. մաս երկրորդ

Գառնարած տղան. մաս երկրորդ

«…Ով անարդար ճանապարհով հարստություն է դիզում, իր օրերի կեսին պիտի թողնի այն ու իր վախճանի ժամին զգա իր անմտությունը» (Եր. 17.11)
 

Երբ գառնարած տղան իմացավ, որ իր դիմաց արքայազնն է կանգնած, հարգալից  հանեց գլխարկն ու ասաց.
 

- Ուրախ եմ Ձեզ տեսնել, մեծապատիվ արքայազն, սակայն չեմ կարող ցույց տալ թռչնաբույնը, եթե անգամ Դուք թագավորը լինեիք:

Կարդալ ավելին »
Ավելին »
Գառնարած տղան. մաս երրորդ

Գառնարած տղան. մաս երրորդ

«… Ով գնում էր անբիծ ճանապարհով, նա էր ինձ ծառայում»: (Սղմ. 100:6)
 

Արքայազնի հետ վերադառնալով պալատ, պալաատականը հարցուփորձ արեց գառաշնարած տղայի մասին: Իմացավ, որ տղան մի բարեպաշտ արհեստավորի որդին էր:

Կարդալ ավելին »
Ավելին »
Բարին ու չարը

Բարին ու չարը

Ճանապարհով գնում էին բարին ու չարը: Նրանք հանդիպեցին երկու մարդու:
 

- Եկ փորձենք, թե մեզանից ով է ավելի ուժեղ, - առաջարկեց չարը բարուն:
- Համաձայն եմ, բայց ինչպե՞ս, - պատասխանեց բարին:

Կարդալ ավելին »
Ավելին »
Որտե՞ղ է երկինքը

Որտե՞ղ է երկինքը

Մի կիրակի, պատարագից հետո, քահանան քարոզ ասաց երկնքի մասին: Քարոզից հետո նրան մոտեցավ մի հարուստ ծխական անդամ և ասաց.
 

- Տեր հայր, ձեր քարոզը երկնքի մասին հրաշալի էր: Միգուցե ասեի՞ք, թե որտեղ է երկինքը:

Կարդալ ավելին »
Ավելին »
Ս. Ծննդյան անակնկալը

Ս. Ծննդյան անակնկալը

Ս. Ծննդյան տոնի նախօրեին Տեր Աստված երկնքից նայում էր Իր զավակներին: Իր Որդու Ծննդից ի վեր ավելի քան 2000 տարի էր անցել: Դառնալով հրեշտակներից մեկին՝ Տեր Աստված ասաց.

Կարդալ ավելին »
Ավելին »
   Բարի հրեշտակը

Բարի հրեշտակը

Ս. Ծննդյան տոնի նախօրեն էր: Քաղաքը փայլում էր տոնական լույսերի մեջ: Փողոցի աշխույժ եռուզեռի մեջ լսվում էր մի խղճալի ձայն. 

Կարդալ ավելին »
Ավելին »
2016-02-08

Մեծ պահք

Մեծ Պահքի շրջանը տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն: Պահքի շրջանում օգտագործում են բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք: Պահքի ընթացքում հրաժարվում են ոչ միայն որոշակի կերակուրներից, այլև մոլի սովորություններից, շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից և այլ մեղքերից:Կերակրից հրաժարվելն առանց մեղքից հետ կանգնելու` անօգուտ է: «Սատանան միշտ պահքի մեջ է, ոչինչ չի ուտում, բայց մեղք գործելուց չի դադարում և չի հոգնում», - ասում է Ս. Գրիգոր Տաթևացին: «Լեռան քարոզում» Քրիստոս պահքի մասին ասում է. «Երբ ծոմ պահեք, տրտմերես մի լինեք կեղծավորների նման, որոնք իրենց երեսներն այլանդակում են, որպեսզի մարդկանց այնպես երևան, թե ծոմ են պահում, ճշմարիտ եմ ասում ձեզ, այդ իսկ է նրանց վարձը, այսինքն` մարդկանց երևալը և նրանցից գովվելը: Այլ երբ դու ծոմ պահես, օծի քո գլուխը և լվա քո երեսը, որպեսզի չերևաս մարդկանց ծոմ պահող, այլ քո Հորը, գաղտնաբար, և քո հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կհատուցի քեզ» (Մատթ. 6:16-18): Մեր Տերը սովորեցնում է, թե ինչ ոգով է պետք այն կատարել: Ինչպես հիվանդությունն է ազդում մարմնի վրա, այնպես էլ մեղքն է ազդում հոգու վրա: Պահեցողությունը չէ, որ մեղքը քավում է: Աստված է քավիչը: Սակայն պահեցողությունը կարևոր է քավչարար այս սրբագործության մեջ: Զղջումը, աղոթքը, ապաշխարանքը հիմնական պայմաններն են Աստծո բուժիչ և քավիչ զորությունն ստանալու: Պահքի 40 օրը խորհրդանշում է անապատում Քրիստոսի քառասնօրյա աղոթքի, ծոմապահության և ապաշխարության շրջանը: Իր մկրտությունից հետո Հիսուս «հոգով անապատ առաջնորդվեց ու քառասուն օր փորձվեց սատանայից: Չկերավ ու չխմեց այն օրերին» (Ղուկ. 4:1-3): Հիսուս Իրեն ծոմապահության ենթարկեց մարդկային ցեղի փրկության համար, մարդկության փոխարեն Ինքն ապաշխարեց, որպեսզի բոլոր պահեցողություն անողների ապաշխարանքն իմաստ և իրականություն ստանան շնորհիվ Իր ծոմապահության: Քառասնօրյա պահքին հաջորդում է պահոց ևս մեկշաբաթյա շրջան` Ավագ շաբաթը: Այդ է պատճառը, որ քառասնօրյա կոչվող պահքը 48 օր է տևում:Մեծ Պահքն ունի յոթ կիրակի, յոթ հիշարժան օրեր. Բուն բարեկենդան, Արտաքսում, Անառակի, Տնտեսի, Դատավորի, Գալստյան և Ծաղկազարդ: Մեծ Պահքը կիսվում է միջինքով: Պահքն այդ օրը չեն ընդհատում: Պարզապես ժողովրդական սովորության համաձայն` այդ օրը բաղարջից պահոց գաթա են պատրաստում:Մեծ Պահքի շրջանում վաղնջական կանոններով արգելված են եղել պսակադրությունները և մատաղը: Սակայն Վազգեն Ա կաթողիկոսի շրջաբերականով խիստ անհրաժեշտության դեպքում թույլատրվեց պսակադրություն կատարել Մեծ Պահքի շաբաթ և կիրակի օրերին, բացառապես Ավագ շաբաթվա բոլոր օրերի: Եկեղեցական տոնացույցի համաձայն տարին բաժանվում է տոնական և պահոց օրերի: Պահոց 158 օրերի մեծ մասը կարճատև պահքեր են` օրապահքեր (չորեքշաբթի և ուրբաթ օրերը` ի հիշատակ Հիսուս Քրիստոսի մատնության և չարչարանքների) և շաբաթապահքեր, իսկ առավել ժողովրդականություն վայելող և ամենաերկարատև պահքը Մեծ կամ Քառասնորդական պահքն է: Ի՞նչ է պահքը: Առաջին իմաստով այն կամավոր ինքնազրկումն ու զսպվածությունն է սննդի նկատմամբ: Եկեղեցական ավանդության համաձայն` երեք տեսակի պահքեր գոյություն ունեն: Առաջինը սովորական պահքն է` կենդանական ծագում ունեցող սննդից (բացառությամբ մեղրի) և ոգելից խմիչքներից հրաժարումը: Երկրորդը սրբապահքն է` հրաժարումը նաև բուսական ծագման` ընդհուպ մինչև սոսկ աղուհացով սնվելը (Մեծ պահքի շրջանը կոչվում է նաև Աղուհացի շրջան): Երրորդը ծոմն է` միառժամանակ ընդհանրապես հրաժարումը սննդից և անգամ ջրից: Իհարկե, կարելի է նկատի առնել պահքի օգտակարությունը նաև բժշկական տեսակետից, հատկապես Մեծի պահոց շրջանում, քանի որ գարնանամուտն առանց ճարպային, կենդանական սննդի անցկացնելը դրական ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա: Սակայն սխալ է այն մտայնությունը, թե պահքը սոսկ դիետա է` նիհարելու կամ որոշակի հիվանդություններից ձերբազատվելու համար: Պահքը չի սահմանափակվում միայն կենդանական սննդից հրաժարումով. այն առաջին հերթին հոգեկան ու բարոյական ամեն տեսակի ախտերից ու մոլություններից, մեղանչական մտքերից, խոսքերից ու գործերից մաքրվելն է, զղջմամբ ու ապաշխարությամբ աստվածահաճո և առաքինի կյանքին դառնալը: Պահոց շրջանում կարևոր է հոգևոր շնորնհների ու հատկապես եղբայրասիրության մեջ զորանալը, քանի որ, ինչպես Եզնիկ Կողբացին է ասում.«Մեկը կարող է կենդանու միս չուտել, բայց անընդհատ իր եղբոր միսը ծամել»: Այս պարագային կարևոր է նաև մեկ այլ ծայրահեղությունից զգուշանալը. պահք պահելը չպետք է պատճառ դառնա պահեցողության մեջ տկարացող մեր եղբայրակցին դատելու. «Ով ուտում է, թող չարհամարհի նրան, ով չի ուտում, իսկ ով չի ուտում, թող չդատի նրան, ով ուտում է» (Հռոմ.14:3): Պահքի կարևորությունը առավել հարազատորեն ըմբռնելու համար պիտի ընդգծենք այն հանգամանքը, որ այն օրինադրվել է դեռևս դրախտում, և Աստծու կողմից մարդուն տրված առաջին պատվիրանը եղել է հենց պահք պահելը. «Դրախտում ամէն ծառի պտուղներից կարող ես ուտել, բայց բարու եւ չարի գիտութեան ծառից մի կերեք, որովհետեւ այն օրը, երբ ուտէք դրանից, մահկահացու կդառնաք» (Ծննդ.2:16-17): Ի տարբերություն այլ եկեղեցիների, որոնք պարզապես թվակարգում են Մեծ պահքի 7 կիրակիները, Հայաստանյայց եկեղեցին սուրբգրային հիմք ունեցող յուրահատուկ անուններով ու խորհուրդներով է օժտել այդ կիրակիները: Դրանով նրանք կազմել են խորհրդանշական մի շղթա` արտացոլելով մարդու դրախտային կյանքի, պատվիրանազանցության ու անկման, աստվածորոնողության և աստվածային նախախնամությամբ փրկագործության ողջ ընթացքը:Պահքերի (բացառությամբ օրապահքերի) նախորդ օրերը կոչվում են «բարեկենդան», իսկ Մեծ Պահքին նախորդում է Բուն Բարեկենդանը: Բարի կենդանություն, այսինքն` բարի, անհոգ և երջանիկ կյանք. այս իմաստն է ամփոփված «բարեկենդան» անվան մեջ, որ առավելագույնս արտահայտված ենք տեսնում Բուն Բարեկենդանի խորհրդում, որը Մեծ Պահքի առաջին կիրակին է և պատկերում է մարդու դրախտային երանավետ կյանքը: Այս խորհուրդը երևում է անգամ սննդի օգտագործման մեջ, քանի որ Բուն Բարեկենդանը կենդանական և ճոխ ուտելիք գործածելու վերջին օրն է: Մեծ պահքի երկրորդ կիրակին կոչվում է Արտաքսման և խորհրդանշում է մարդու` դրախտից արտաքսվելը և Աստծո տեսությունից զրկվելը: Հենց սա է խորհրդանշում ողջ Մեծ Պահքի շրջանում եկեղեցիների վարագույրների փակ մնալը և Ս. Հաղորդությունից հավատացյալների անմասն մնալը: Երրորդ կիրակին կոչվում է Անառակի և մատնանշում է առ Աստված դառնալու և կորուսյալ դրախտը գտնելու կարեվորագույն նախապայմանը` ապաշխարանքը: Չորրորդ` Տնտեսի կիրակին, ուսուցանում է նյութական հարստության տնօրինման կերպի դերը հավիտենական փրկության կամ կորստյան մեջ: Հինգերորդ` Դատավորի կիրակին, պատգամում է հարատև աղոթքի անփոխարինելի նշանակությունը փրկության համար: Վերջին` Գալստյան կիրակին, ամփոփում է Քրիստոսի ինչպես Ա Գալստյան խորհուրդը, այնպես էլ Երկրորդ գալստյան խոստումը: Մեծ Պահքին անմիջապես հաջորդող շաբաթը կոչվում է Ավագ Շաբաթ և ընդգրկում է Փրկչի երկրային կյանքի վերջին կարևորագույն իրողությունները` հաղթական մուտքը Երուսաղեմ (Ծաղկազարդ), Վերջին Ընթրիքը, Մատնությունը, Չարչարանքները, Խաչելությունը, Մահը, Թաղումը և ի վերջո հրաշափառ Հարությունը` Ս. Զատիկը:  

Առաջիկա եկեղեցական տոնը

2016-02-13

Սուրբ Թեոդորոս զորավարի հիշատակության օր

Սբ. Թեոդորոս զորավարը համաքրիստոնեական սուրբ է, որի հիշատակությունը Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Մեծ Պահքի առաջին շաբաթ օրը: Ըստ վարքագիրների՝ նա ծնվել էր Ամասիա քաղաքի Սարու գյուղում և ունեցել քրիստոնյա բարեպաշտ ծնողներ: 4-րդ դարի սկզբին, Դիոկղետիանոսի հալածանքների ժամանակ, ապացուցելու համար կուռքերի հնարովի եւ կեղծ լինելը, գիշերով հրի է մատնել հեթանոսական Ռէա չաստվածուհու մեհյանը: Այս արարքի համար բանտ է նետվել և մեծագույն չարչարանքներից հետո 306 թվականին նահատակվել` այրվելով կրակի վրա: Սբ. Թեոդորոս զորավարը հայտնի է նաև, որպես վիշապասպան, որ քաջությամբ ու հավատով հաղթել է հսկա վիշապի: Օտար եկեղեցիներում հայտնի է նաև «Դիռոն» անվամբ, որ հունարեն նշանակում է «նորեկ» զինվոր:
2016-02-14

Արտաքսման կիրակի

Մեծ Պահքի երկրոդ կիրակին կոչվում է նաև Արտաքսման: Օրվա խորհրդի և անվան մասին Աստվածաշունչ մատյանի Ծննդոց Գրքում գրված է. «…Եվ արտաքսեց նրան Աստված Եդեմի պարտեզից, որպեսզի մշակի հողը, որից և ստեղծվել էր»: (Ծննդ. 3:23): Նախապատմությունը հետևյալն է. մարդն ունկնդիր լինելով Սատանայի խաբեբայական խոսքերին, պատվիրանազանց գտնվելով` համտեսեց արգելված պտղից: Որպես պատիժ, մարդն իհարկե, անմիջապես չմահացավ, սակայն զրկվեց Աստծո կողմից շնորհված անմահությունից և անիծվեց: Այսուհետ, մարդն իր քրտինքով պետք է վաստակի օրվա հացը և կինը պետք է ցավով ու տառապանքով զավակ ունենա և վերջում էլ ասվեց նրան. «...հող էիր և հող կդառնաս» (Ծննդ.3.19): Եկեղեցական հայրերն իմաստուն կերպով Քառասնորդաց Պահքի շրջանի կիրակիներն այնպես են դասավորել և այնպիսի անվանումներ ու խորհուրդներ տվել, որոնցով ի հայտ է գալիս մարդկության կյանքի ուղին՝ ծնունդ, մեղսագործություն, զղջում, ապաշխարանք: Սա ինքնին մարդուն խորհելու ևս մեկ առիթ է սեփական անձին անդրադառնալու, պահոց շրջանն արդյունավետ անցկացնելու համար:
2016-02-14

Տեառնընդառաջ: Տոն քառասնօրյա Գալստեանն Քրիստոսի ի Տաճարն

Տերունի այս տոնը հիշատակում է 40-օրական Հիսուսի ընծայումը Տաճարին: Ըստ հրեական օրենքի` ամեն մի արու զավակի ծնունդից հետո, երբ լրանում էին սրբագործման 40 օրերը, նորածնի մայրն իր երեխայի հետ այցելում էր Տաճար, զոհ մատուցում եւ իր զավակի համար օրհնություն ստանում քահանայից: Այսպես և ս. Աստվածամայրը 40-օրական Հիսուսի հետ ներկայանում է Տաճար: Այս մասին հիշատակում է Ղուկաս ավետարանիչը: «Երբ նրանց սրբագործման օրերը լրացան, Մովսեսի Օրենքի համաձայն` նրան Երուսաղեմ տարան` Տիրոջը ներկայացնելու համար, ինչպէս գրված էր Տիրոջ Օրենքում. «Ամէն արու զավակ, որ արգանդ է բացում, Տիրոջ համար սուրբ պիտի կոչվի: Եվ Տիրոջ Օրենքում ասվածի համաձայն՝ ընծա պետք է տալ մի զույգ տատրակ կամ աղավնու երկու ձագ» (Ղուկ. 2:22-24): Ներկայացնելով Հիսուսի կյանքի այս դրվագը՝ Ավետարանիչը պատմում է նաև Սիմեոն ծերունու մասին, որին Սուրբ Հոգուց հրամայված էր մահ չտեսնել, մինչև Տիրոջ Օծյալին տեսնելը: Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին Տեառնընդառաջը կամ 40-օրական Հիսուսի ընծայումը տաճարին տոնում է Աստվածահայտնությունից 40 օր հետո` փետրվարի 14-ին: Հայ Եկեղեցու կանոնի համաձայն, տոնի նախօրեին, երեկոյան ժամերգությունից հետո կատարվում է նախատոնակ: Այն ավետում է Տերունի տոնի սկիզբը: Նախատոնակի արարողության ավարտին կատարվում է Անդաստանի արարողություն, որի ընթացքում օրհնվում են աշխարհի չորս ծագերը: Եկեղեցու կանթեղներից վերցված կրակով վառվում են խարույկներ՝ իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ Տեառնընդառաջի պատարագից հետո Հայոց եկեղեցիներում տեղի է ունենում Նորապսակների օրհնության կարգ: Տեառնընդառաջի տոնին Հայաստանյայց բոլոր եկեղեցիներում մատուցվում է ս. պատարագ:  
2016-02-20

Սուրբ Կյուրեղ Երուսաղեմի Հայրապետի, Կյուրեղ եպիսկոպոսի և նրա մոր` Աննայի հիշատակության օր

Սբ. Կյուրեղ Երուսաղեմցին 4-րդ դարի նշանավոր հայրապետներից է: Նա բազմիցս հետապնդվել է Արիոսական հերձվածի կողմնակիցների կողմից, աքսորվել, սակայն ի վերջո վերահաստատվել է հայրապետական աթոռին: Մասնակցել է 381 թվականի Կ.Պոլսի Բ Տիեզերական ժողովին: Կյուրեղ Հայրապետի քրիստոնեական վարդապետության մասին բազմաթիվ քարոզներ ու ճառեր միջնադարում թարգմանվել են նաեւ հայերեն, իսկ Երուսաղեմի երկնակամարում Սբ. Խաչի երեւման առիթով Կոստանդիոս կայսերն ուղարկած նրա թուղթն առ այսօր ընթերցվում է հայոց եկեղեցիներում: Առավել հայտնի է Կյուրեղ Հայրապետի «Կոչումն ընծայութեան» ճառերի և քարոզների ժողովածուն, որն ուսանելի է բոլոր նրանց համար, ովքեր պատրաստվում են մկրտության: Ըստ ավանդության՝ Երուսաղեմի Սբ. Հակոբ եկեղեցու Սբ. Ստեփանոս մատուռի մեջ է գտնվում այն ավազանը, որտեղ մկրտվել է Կյուրեղ Հայրապետը: Սբ. Կյուրեղ Հայրապետի անունը Հայ Եկեղեցում հիշատակվում է երկու անգամ` Մեծ Պահքի երկրորդ շաբաթ օրը և 12 վարդապետների շարքում` հոկտեմբերի վերջին շաբաթ օրը: Սբ. Կյուրեղ Հայրապետի ժամանակակիցն է Սբ. Կյուրեղ եպիսկոպոսը (նախկին անունը` Հուդա): Ըստ վարքագրական աղբյուրների՝ տեղանքին լավատեղյակ լինելով, օգնել է Հեղինե դշխոյին գտնելու Քրիստոսի խաչափայտը: Տեսնելով Սբ. Խաչի հրաշագործ զորությունը, իր մոր` Աննայի հետ մկրտվում է` անվանակոչվելով Կյուրեղ: Հետագայում ձեռնադրվում է եպիսկոպոս, իսկ Կյուրեղ Հայրապետի աքսորում լինելու ժամանակ փոխարինում է նրան: Կյուրեղ եպիսկոպոսը, ենթարկվելով անասելի կտտանքների, նահատակվում է մոր հետ, Հուլիանոս Ուրացողի  հետապնդումների ժամանակ: Սբ. Կյուրեղ եպիսկոպոսի և նրա մոր` Աննայի հիշատակության օրը նշվում է Սբ. Կյուրեղ Հայրապետի հետ միասին` Մեծ Պահքի երկրորդ շաբաթ օրը:
2016-02-21

Անառակի կիրակի

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ապաշխարության և պահքի մի գեղեցիկ շրջան է սահմանել հավատացյալների համար, որի կիրակիներից յուրաքանչյուրն իր անվանումն ունի Աստվածաշնչի որևէ պատմությանը համապատասխան: Մեծ Պահքի երրորդ կիրակին կոչվում է Անառակի, ըստ Ղուկասի Ավետարանում հիշատակվող անառակ որդու մասին պատմող առակի` (տես Ղուկ. 15:11-32) մի մարդ իր կրտսեր որդու խնդրանքով ունեցվածքը բաժանում է երկու որդիների միջեւ: Կրտսեր որդին իր բաժինը վերցնելով գնում է հեռու երկիր, ապրում ցոփ ու շվայտ կյանքով, վատնում ամբողջ ունեցածը: Այս դժվար դրության մեջ նա հիշում է հայրական տունը, զղջում կատարածի համար և վերադառնում: Հայրը, տեսնելով որդու զղջումը, ուրախությամբ ընդունում է նրան: Ավագ որդին դժգոհում է, որ ինքը միշտ հոր կողքին է եղել, սակայն նման պատվի երբեք չի արժանացել: Հայրը պատասխանում է, որ պետք է ուրախ լինել, քանի որ` ով մեռած էր, կենդանացավ: Ավագ, կրտսեր որդիներն արդար և մեղավոր հոգիներն են, և ինչպես հայրն է անառակ որդուն ընդունում, նույն կերպ էլ Աստված է իր գիրկն առնում զղջացող մեղավորին: Առակը նաեւ հետեւյալ խրատն ունի, որ բացահայտվում է ավագ որդու կերպարում: Ովքեր կարծում են, թե արդար են, պետք է խուսափեն սեփական անձի մասին չափազանց բարձր կարծիք ունենալուց:
Տոները՝ հաշվարկված մինչև 2030թ.

Հեռուստահաղորդումներ

Ընտրել Loader

Օրվա խորհուրդը

Փետրվարի 8

Փետրվարի 8

«Թող օրհնյալ լինի այն մարդը, ով հույսը Տիրոջ վրա կդնի... Նա կլինի ինչպես հոսող ջրերի մոտ աճած ծառ և իր արմատները կձգի դեպի ջրերի հոսանքը. երբ տոթը հասնի՝ չի վախենա... և չի դադարի պտուղ տալուց» (Երեմ. 17.7-8):
Ես. 1.16-20

Եկեղեցական տոներ

« Փետրվար 2016 »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
3
5
9
10
11
12
15
16
17
18
19
22
23
24
25
26
29