22
Նոյ

Քրիստոնեական վարդապետության մեջ խիղճը, որպես բանականության երեք բաղադրիչներից մեկը, մտածողության և կամքի կողքին, համարվում է ճշմարտության և սրբության զգացողություն: Այսինքն` հենց խղճի զգացումն է, որ արդարության է տենչում, սակայն արդյո՞ք մարդու խիղճը միշտ նախաստեղծ վիճակում է` բարեսեր, արթուն, Աստծո հետ հաշտ, չէ՞ որ յուրաքանչյուր մարդ իր արդարությունն ունի, իր ճշմարտությունն ունի` ելնելով իր ճանաչողությունից, և միշտ չէ, որ այն նույնանում է միակ` աստվածային ճշմարտության հետ: 

Այն ամենը, ինչ Աստված ի սկզբանե տվել է մեզ, տվել է, որ կարողանանք Իրեն ճանաչել, օժտել է մեզ առաջ շարժվելու կարողությամբ: Տվյալ դեպքում անգամ բարկության, ատելու հատկանիշները, որ ունենք մեր մեջ, բարի են. չէ՞ որ նույն սիրո զորությունն է, որ, սակայն, սխալ ուղղությամբ է ընթացել. սեր պիտի լիներ` ատելություն դարձավ, ներողամտություն պիտի լիներ` բարկությամբ թշնամանք դարձավ: Էական է, թե ինչ ուղղությամբ ենք շարժում մեր զգայարանները: Նույնպես և խիղճը, որպես...

Կարդալ ավելին