21
Հունս

Ի՞նչ իրավունքով են եկեղեցում մոմեր և այլ տարբեր բաներ վաճառում: Ինչպե՞ս կարող է եկեղեցին այդքան բացահայտորեն խախտել Հիսուս Քրիստոսի պատվիրանը և Աստծո տաճարը վաճառատան վերածնել: 

Այս մեղադրանքն անընդհատ կրկնում են Եկեղեցու հակառակորդները՝ և աղանդավորները և Եկեղեցուց դժգոհ մարդիկ, և կառչում են այս տողի Ավետարանի կոնտեքստից դուրս իրենց հասկացողությունից, մատնացույց են անում մոմավաճառի սեղանին և բղավում են, թե՝ տեսեք, Եկեղեցին ինքն է խախտում Քրիստոսի պատվիրանը. ահա, եկեղեցում առևտուր են անում. դրանց պետք է խարզանով վռնդել եկեղեցուց: «Իմ Հոր Տունը վաճառատան մի վերածեք» (Հովհ. 2:13-16) ասելով` Տերն ի նկատի ուներ, ո...

Կարդալ ավելին

21
Հունս

Տասանորդ տալը պարտադի՞ր է: Եթե՝ այո, ապա տասանորդի մեջ ի՞նչ է մտնում՝ նվերներ, աշխատավարձ, նպաստ…:

Հին կտակարանյան ժամանակ տաանորդը պարտադիր պայման էր, այն տրվում էր տաճարին՝ Ղևիի ցեղին: Իսկ Նոր Կտակարանում տասանորդի պարագան ոչ թե պարտադիր է այլ՝ ըստ ցանկության: Քրիստոնեության մեջ տասանորդը կամավոր ընծա է տաճարին: Եվ եթե անձը տասանորդ չի տալիս, չի նշանակում, որ դա մեղք է: Օրհնությամբ՝ Տ. Շմավոն քահանա Ղևոնդյան

Կարդալ ավելին

21
Հունս

Ինչո՞ւ շաբաթը փոխվեց կիրակիի և արդյո՞ք դա չի խախտում Աստծո պատվիրանը: Հիսուս Քրիստոս ասաց. «Մի կարծեք, թե Օրենքը կամ մարգարեներին ջնջելու եկա, այլ՝ լրացնելու» (Մատթ. 5:17): Այդ դեպքում ինչո՞ւ այն խախտվեց մարդկանց կողմից և առավել ևս Հայ Առաքելական Եկեղեցու կողմից:

Նախ` Հիսուս ասաց. «Եկա օրենքը լրացնելու»: Օրենքը կատարյալ էր, (այս մասին վկայում է նաև Ս. Պողոս առաքյալը), այն պահողները կատարյալ չէին, և մարդկային կյանքում այդ օրենքը կատարյալ կերպով չէին պահում: Քրիստոս Ինքը կատարյալ կերպով կատարեց օրենքի բոլոր պահանջները: Իսկ ինչ վերաբերում է շաբաթը խախտելուն, ապա այս հարցում հրեաները բազմաթիվ անգամներ մեղադրում էին Քրիստոսին, ինչպես և հիմա Սուրբ Եկեղեցու թշնամիները մեղադրում են քրիստոնյաներին շաբա...

Կարդալ ավելին

21
Հունս

Աստվածաշունչը մեզ պատվիրում է սուրբ պահել շաբաթ օրը: Իսկ մենք կիրակի ենք գնում եկեղեցի, մասնակցում Ս. Պատարագի: Արդյո՞ք մենք Աստծո խոսքը զանց չենք անում՝ շաբաթ օրվա փոխարեն կիրակին պահելով:

Սուրբ Առաքյալները, ընդունելով ուսմունքը հենց Քրիստոսից, ուսուցանում էին մարդկանց ոչ միայն խոսքով, այլ նաև՝ անձնական օրինակով: Հետևելով այդ օրինակին՝ առաքելական շրջանից կիրակին տոնում էին բոլոր քրիստոնյաները, քանզի այդ օրը հարություն առավ մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս: Պաշտոնապես Եկեղեցին հաստատել է կիրակի օրվա տոնակատարությունը՝ շաբաթ օրվա փոխարեն, 4-րդ դարի սկզբում՝ Լաոդիկիայի Տեղական ժողովի 29-րդ կանոնով. «Վայել չէ քրիստոնյաներին հրեաների նման...

Կարդալ ավելին

06
Հոկտ

Այսօր Հայաստանում կա՞ն մենաստաններ և միանձնուհիներ և ի՞նչ գործունեություն են իրականացնում: 

Հայաստանի Վաղարշապատ քաղաքի Ս. Գայանե վանքում այսօր գործում է մենաստան, որտեղ ապրում են երեք միանձնուհիներ: Նրանք բարեխղճորեն ծառայում են եկեղեցում, կամավոր կատարելով զանազան ծառայություններ: Նրանց հիմնական զբաղմունքն աղոթքին ու պահեցողությանը նվիրվելն է: Օրհնությամբ՝ Տ. Շմավոն քահանա Ղևոնդյան

Կարդալ ավելին

06
Հոկտ

Հայաստանի Վաղարշապատ քաղաքի Ս. Գայանե վանքում մենաստան կա, որտեղ գտնվում են 3 միանձնուհիներ: Հնարավո՞ր է ծանոթանալ նրանց հետ ինտերնետային կայքերի միջոցով: 

Մինաձնուհիների հետ բնականաբար ինտերնետով հաղորդակցվել հնարավոր չէ: Նրանք դարձել են միանձնուհի, որպեսզի կյանքի գայթակղություններից և վայելքներից հեռու մնան և հնարավորության չափով կարողանան օգտակար լինել մերձավորին: Իրենք կոչված են ծառայել տարբեր հիվանդանոցներում կամ մանկատներում և օրուգիշեր աղոթել: Օրհնությամբ՝ Տ. Շմավոն քահանա Ղևոնդյան

Կարդալ ավելին

01
Հունվ

Կարո՞ղ է չամուսնացած աղջիկը դառնալ ընկերուհու մկրտության կնքահայրը։

Ողջույն ձեզ։ Մկրտվողի հոգևոր մայրը եկեղեցին է, որի արգանդից՝ Մկրտության ավազանից, ծնվում է քրիստոնյան։  Մեր եկեղեցին չունի «կնքամայր» հասկացողությունը։  Հայ Եկեղեցու կանոնական որոշումների համաձայն` միայն տղամարդը կարող է կնքահայր լինել: Մկրտվողի կնքամայրը հանդիսանում է այն եկեղեցին, որտեղ անձը մկրտվում է, քանի որ եկեղեցու արգանդից՝ Մկրտության ավազանից է ծնվում քրիստոնյան։ Ուստի կնքամայրը ձևական պաշտոն է։ Կինը կարող է լինել կ...

Կարդալ ավելին