01
Հունս

Ձեռքով բուժելու կարողությունը Աստծո՞ շնորհն է, թե՞ սատանայի:

Մարդն այդպիսի կարողություն բնականից չունի։ Հիվանդի վրա ձեռք դնելու և աղոթելու իշխանություն ստացան Տիրոջ աշակերտները՝ Սուրբ Առաքյալները, ովքեր էլ այդ իշխանությունը փոխանցեցին Սուրբ Եկեղեցու պաշտոնյաներին՝ քահանաներին։ Երբ քահանան ձեռքը դնում է հիվանդի վրա և աղոթում է, բժշկություն տալիս է Աստված, մինչդեռ այլոց մոտ, ովքեր այս իշխանությունը չունեն, այսինքն՝ քահանա չեն և ձեռքով «բժշկումներ» են անում, բոլորովին այլ բան է կատարվում։ Այս արար...

Կարդալ ավելին

06
Հունս

Քրիստոս ասաց Իր աշակերտներին. «Սրանք են նշանները, որոնք պիտի ուղեկցեն նրանց, որոնք հավատում են. Իմ անունով դևեր պիտի հանեն … հիվանդների վրա ձեռք պիտի դնեն և բժշկեն» (տես՝ Մարկ. 16.17-18): Հոգևորականներն ասում են, թե ոչ ոք բժշկելու նպատակով հիվանդների վրա ձեռք դնելու իրավունք չունի: Բայց ինձ հայտնի են շատ դեպքեր, երբ մարդը մարդուն հավատքի զորությամբ բժշկել է: Մի՞թե դա սատանայական ուժերի շնորհիվ է: 

Ձեր մեջբերած հատվածն արդեն վկայում է, որ աշխարհիկ մարդկանցից ոչ ոք իրավունք չունի ձեռքը մարդու գլխին դնելով՝ բժշկել, դևեր հանել, մեղքերի թողություն տալ, քանի որ հենց այս հատվածում հստակ է, որ Քրիստոս բուժելու, դևերին հանելու իշխանությունը փոխանցեց միայն 12 աշակերտներին: Տերն այդ խոսքերը չասաց բոլորին, այլ միայն նրանց, ում գլխին Ինքն է Իր ձեռքը դրել՝ փոխանցելով Իր իշխանությունը: Փարիսեցիները նույնիսկ Քրիստոսին հարցնում էին, թե ինչ իշխանությամբ է հ...

Կարդալ ավելին

06
Հունս

Ինչպե՞ս է վերաբերվում Հայ Առաքելական եկեղեցին հիպնոսին:

Հիպնոսն անընդունելի բուժման միջոց է, քանի որ դրա օգնությամբ մարդուն հեշտությամբ կարելի է կառավարել, տալ ցանկացած «ծրագիր», իսկ այդ ամենը դեմ է աստվածային արարչագործությանը, ըստ որի մարդն արարվեց Աստծո պատկերով և նմանությամբ, ասել է թե` ազատ կամքով: Ուստի, ցանկացած աստվածավախ մարդ այդ տեսակ «բժշկումներից» պետք է հեռու լինի: Իրականում հիպնոսի միջոցով որևէ հիվանդություն բուժել հնարավոր չէ: Պարզապես մարդուն տրամադրում են, որ ի...

Կարդալ ավելին

06
Հունս

Քրիստոնեությունն ընդունո՞ւմ է մեդիտացիան:

Մեդիտացիան պասիվ հոգեբանական պրոցես է, որը աստվածապաշտության հետ կապ չունի: Մեկ խոսքի անընդհատ կրկնությունն Աստծով ոգեշնչվելու պատրանք է ստեղծում: Լավագույն դեպքում այդ հոգեվիճակը կարող է բերել ապատիայի, այսինքն՝ մարդուն հուզող խնդիրների նկատմամբ հիվանդագին անտարբերության: Ավելի ծանր դեպքերում մարդը կարող է երկու ծայրահեղությունների մեջ ընկնել. մի դեպքում մարդն՝ Աստծո մասին սխալ հասկացողությամբ, կարող է սեփական ապրումները շփոթել աստվածայինի հետ և...

Կարդալ ավելին

21
Հունս

Ինձ թվում է, որ մեր տանը չար ուժ կա, որովհետև ամեն ինչ «թարս» է գնում: Կարո՞ղ եմ աղոթքներով և խունկ ծխելով մաքրել տունը: Շաբաթը քանի՞ անգամ և ե՞րբ կարելի է խունկ ծխել:

Հին ասացվածքն ասում է. «Մարդն է տեղը զարդարում, և ոչ թե տեղը` մարդուն»: Քրիստոնեությունն Աստծո հետ մեր հարաբերությունը հեթանոսական վախի ծառայությունից փոխեց սիրո հաղորդության: Քրիստոնյան անձնական հաղորդության մեջ է Աստծո հետ և հենց այդ սիրո համար է հեռանում չարից: Իսկ չարը մարդուց դուրս չէ: Մարդն է գործում չարը, որով էլ պղծում է իր շրջապատը: Մենք շաբաթը-մեկ պետք է մասնակցենք Սուրբ Պատարագին և հաղորդվենք մեր Փրկիչ Աստծո` Տեր Հիսուս Քրի...

Կարդալ ավելին

21
Հունս

Տատիկս չի թողնում շաբաթ օրերը տնային գործերով զբաղվել՝ պատճառաբանելով, որ մեղք է: Ճի՞շտ է դա:

Ոչ, դա սնոտիապաշտություն է: Պարզապես շաբաթ երեկոյան մեր նախնիները գերադասել են աղոթքով անցկացնել, քանի որ կիրակի առավոտյան պետք է Պատարագին մասնակցեին: Իսկ շաբաթ երեկո կենցաղային գործերով զբաղվելը մեղք չէ:   Օրհնությամբ՝ Տ. Հակոբ քահանա Խաչատրյան

Կարդալ ավելին