ՍԱՀԱԿ Բ ՈՒՂԿԵՑԻ

ՍԱՀԱԿ Բ ՈՒՂԿԵՑԻ

(534-539)

Մուշեին հաջորդեց Սահակ Բ Ուղկեցին, որը Տուրուբերանի Հարք գավառի Ուղկի գյուղից էր: Ցուցակագիրները, որպես կանոն, նրան վերագրում են հովվապետության հնգամյա շրջան, չնայած՝ յոթ տարվա շրջան տվողներ էլ կան, որը, ինչպես ճիշտ ենթադրում է Մաղաքիա Օրմանյանը, անտարակույս «Ե» եւ «Է» տառերի շփոթի արդյունք է: Միայն մեկ ցուցակում նրա հայրապետության տարիները 10-ն են, որը հազիվ թե ճիշտ լինի: Սահակ Բ Ուղկեցին հովվապետել է Մժեժ Գնունու մարզպանության շրջանում՝ 534-539 թթ. եւ դատելով տեղեկությունների բացակայությունից՝ հավանաբար մահացել է բնական մահով: