Կորած ժամացույցը

Կորած ժամացույցը

Մի ագարակատեր կորցրել էր իր ժամացույցն ամբարում: Այդ ժամացուցյը նրա համար սովորական ժամացույց չէր, այլ՝ թանկագին հիշատակ: Խոտերի մեջ երկար փնտրելուց հետո ագարակատերը դիմեց դրսում խաղացող երեխաների օգնությանը՝ պարգևատրություն խոստանալով գտնողին: 

Լսելով այդ մասին՝ երեխաները շտապեցին ամբար. տակնուվրա արեցին ամբողջ խոտը, սակայն չկարողացան գտնել ժամացույցը: Եվ երբ հուսահատ ագարակատերն արդեն մտադրվել էր վերջ տալ որոնումներին, մի փոքրիկ տղա մոտեցավ նրան և խնդրեց ժամանցույցը գտնելու ևս մեկ հնարավորության տալ իրեն:
Ֆերմերը նայեց տղային և մտածեց. «Ինչո՞ւ ոչ, ի վերջո, նա բավական ազնիվ տղա է երևում, թող փնտրի»: Եվ տղային ուղարկեց ամբար: Որոշ ժամանակ անց տղան ամբարից դուրս եկավ՝ ժամացույցը ձեռքին: Ագարակատերը թե ուրախ էր և թե զարմացած: Նա հարցրեց տղային, թե ինչպես էր հաջողվել գտնել ժամացույցը:
Տղան պատասխանեց.
- Ես ընդամենը պառկեցի գետնին և ականջ դրեցի: Լռության մեջ լսեցի ժամացույցի տկտկոցը և փնտրեցի հենց այդ ձայնի ուղղությամբ:
Այդպես է նաև կյանքում. խաղաղ պահին միտքը կարող է գործել շատ ավելի լավ, քան լարված իրավիճակում: Թույլ տվեք, որ ձեր միտքը հանգստանա օրվա ընթացքում մի քանի րոպե, և կտեսնեք, թե որքան է դա ձեզ օգնում լուծել խնդիրները:

  • 2021-08-09
×