Հարցազրույց Աստծո հետ

Հարցազրույց Աստծո հետ

Մի անգամ մի մարդ երազում տեսավ, թե հարցազրույց է վարում Աստծո հետ.

- Ուրեմն ցանկանում ես ինձ հետ հարցազրո՞ւյց վարել, - հարցրեց Աստված:

- Եթե, իհարկե, Դու ժամանակ ունես, - պատասխանեց մարդը:Աստված ժպտաց.

- Իմ ժամանակը հավերժությունն է: Ի՞նչ հարցեր կուզենայիր տալ:- Մարդու մեջ ի՞նչն է Քեզ ամենից շատ զարմացնում:

Աստված պատասխանեց.- Նրանց ձանձրացնում է մանկությունը, ուզում են շուտ մեծանալ, իսկ հետո երազում են կրկին մանկանալ: Դրամ վաստակելով` վատնում, կորցնում են առողջությունը, իսկ հետո դրամ ծախսում` վերականգնելու այն: Մարդիկ այնքան շատ են մտածում ապագայի մասին, որ մոռանում են ներկան այն աստճան, որ ապրում են ոչ թե ներկայում, այլ ապագայում: Նրանք այնպես են ապրում, կարծես երբեք չեն մահանալու, իսկ մահանում այնպես, կարծես երբեք չեն ապրել:Ապա Աստված բռնեց մարդու ձեռքը, և նրանք որոշ ժամանակ լռեցին:

Հետո մարդը հարցրեց. - Որպես ծնող կյանքի ինչպիսի՞ դասեր կուզենայիր տալ Քո զավակներին:

- Թող մարդիկ իմանան, որ հնարավոր չէ մարդկանց ստիպել սիրել իրենց: Թող իմանան, որ լավ չէ այլ մարդկանց հետ համեմատվել: Թող սովորեն ներել` ներելով: Թող հիշեն, որ սիրելի մարդուն վիրավորելու համար պահանջվում է լոկ մի քանի վայրկյան, սակայն վերքերը բուժելու համար կարող են պահանջվել երկար տարիներ: Թող հասկանան, որ հարուստը նա չէ, ով շատ ունի, այլ նա, ով քչի կարիքն ունի: Թող իմանան, որ կան մարդիկ, ովքեր իրենց շատ են սիրում, պարզապես դեռ չեն սովորել արտահայտել իրենց զգացմունքները: Թող գիտակցեն, որ երկու մարդ կարող են նայել միևնույն բանին, սակայն տեսնել տարբեր բաներ: Թող իմանան, որ միմյանց ներելը բավական չէ, պետք է ներել նաև ինքդ քեզ:

- Շնորհակալություն զրույցի համար: Կա՞ էլի ինչ-որ բան, որ կուզենայիր հայտնել Քո զավակներին:Աստված ժպտաց և ասաց. - Թող իմանան, որ Ես ՄԻՇՏ այստեղ եմ` բոլորի համար:

 

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Լարիսա Նավասարդյանի

  • 2021-08-09
×