Երիտասարդություն

Երիտասարդություն

Երիտասարդությունը կյանքի մի ժամանակահատված չէ, այն հոգեկան վիճակ է, կամքի թելադրանք, մտահղացման դրսևորում, զգացմունքային ուժգնություն, ամոթխածությանը հաղթահարող քաջություն, հարմարավետության փոխարեն արկածախնդրության փափագ:Կյանքի որոշակի տարիներն ապրելով չէ, որ ծերանում են: Ծերանում են, քանզի հեռանում են իրենց կատարելատիպից, իդեալից: Տարիները կնճռոտում են մաշկը, իսկ կատարելատիպից, իդեալից հրաժարվելը կնճռոտում է հոգին:Մտահոգությունները, կասկածները, վախը, հուսահատությունը թշնամիներն են, որոնք դանդաղորեն մեզ հակում են դեպի վար՝ դարձնելով մեզի փոշի նախքան մահանալը:Երիտասարդ է նա, ով զարմանում և զմայլվում է: Երիտասարդը հարցնում է, ինչպես անհագ երեխան: Նա ընդվզում է իրադարձություններին և իր ուրախությունը գտնում կյանքի խաղի մեջ: Դուք այնքան երիտասարդ եք, որքան ձեր հավատքն է, նույնքան ծեր եք, որքան ձեր կասկածը: Դուք այնքան երիտասարդ եք, որքան ձեր ինքնավստահությունն է, այնքան երիտասարդ եք, որքան ձեր հույսն է: Այնքան ծեր եք, որքան ձեր ուժասպառությունն է: Դուք երիտասարդ եք այնքան ժամանակ, քանի դեռ դյուրընկալ եք գեղեցիկի, լավի, մեծության հանդեպ, բնության, մարդու և հավիտենական պատվիրանների հանդեպ:Եթե մի օր ձեր սիրտը խայթվի հոռետեսությամբ, կրծոտվի ցինիզմով, այն ժամանակ թող Աստված գթա ձեր ծեր հոգուն: Սամուել Ուլլման

  • 2021-08-09
×