Ապաշխարության մասին

Ապաշխարության մասին

Երբ վատ ենք վարվում, ասում այն, ինչ պիտի չասեինք, երբ մեր գլխում ծնվում են մութ մտքեր և ցանկանում ենք փոքր-ինչ խաղաղություն գտնել, սկսում ենք խղճի խայթ զգալ: Սակայն խղճի խայթը դեռ զղջում, ապաշխարություն չէ: Կարող ենք ամբողջ կյանքում մեղադրել ինքներս մեզ չար գործերի, մտքերի համար, սակայն չուղղվել: Խղճի խայթը կարող է մեր երկրային կյանքը վերածել իսկական դժոխքի և չի կարող մեզ համար բացել Երկնային Արքայության դռները, եթե պատրաստ չենք փոխվել և Աստծուն դիմել հույսով, համոզվածությամբ, որ Տերը մեզ սիրում է:

 

Ապաշխարությունը կյանքի, մտքի այն շրջադարձն է, երբ դեմքով դառնում ենք դեպի Աստված՝ ուրախությամբ և հույսով, որ թեև արժանի չենք Աստծո գթասրտությանը, սակայն Աստված աշխարհ է եկել ոչ թե դատելու, այլ փրկելու, ոչ թե արդարների, այլ մեղավորների համար:



Ապաշխարությունը սկվում է նրանից, երբ խոսում է մեր խիղճը. Աստված հարցնում է մեզ. «Ո՞ւր ես գնում: Դեպի մա՞հ: Դա՞ ես ուզում»: Եթե մեր խիղճը պատասխանում է՝ ոչ, ների՛ր Տեր Աստված, ապա Տերը պատվիրում է. «Ես քեզ ներում եմ, բայց դու սկսիր այլ կերպ ապրել՝ Աստծո սիրո համար երախտագիտությամբ, այլ ոչ թե վախով»:

 

Իսկ հետո՞: Հետո փորձենք մեր կյանքում ամեն բան ընդունել Աստծո ձեռքից:

  • 2021-12-11
×