Որտե՞ղ էին բնակվում Հովսեփն ու Մարիամը, և նրանց անունները ե՞րբ են հիշատակվում

Որտե՞ղ էին բնակվում Հովսեփն ու Մարիամը, և նրանց անունները ե՞րբ են հիշատակվում

Հովսեփն արհեստով ատաղձագործ էր և ապրում էր Նազարեթ քաղաքում: Նա բարի, արդար և աստվածավախ մարդ էր: Նա նշանված էր Մարիամի հետ, երբ առաջ եկավ Հիսուսի ծննդյան պատմությունը: Սուրբ ընտանիքի անդամները միասին ապրեցին Նազարեթում (Մատթ. 13:55) և Կափառնայում (Հովհ. 2:12): Տիրամայր Մարիամի անունը վերջին անգամ ավետարանում հիշվում է Հոգեգալստյան օրերին (Գործք. 1:14), իսկ Հովսեփի անունը Երուսաղեմ ուխտի գնալուց հետո չի նշվում: Այդ ժամանակ Հիսուսը 12 տարեկան էր, այդ պատճառով էլ առաջ է եկել այն կարծիքը, թե նա շուտ է մահացել: Հիսուսի եղբայրները Տիրոջ Համբարձումից հետո միայն միացան առաքյալների խմբին, որոնցից Հակոբոսը դարձավ Երուսաղեմի եկեղեցու սյուներից մեկը (Գաղատաց. 1:19, 2: 9):

  • 2021-10-13
×