Խնդրում եմ մեկնաբանել, թե ինչո՞ւ Հիսուս «Այն ժամանակ նրանց ասաց. «Գնացեք տվեք կայսրինը՝ կայսեր, և Աստծունը՝ Աստծուն» (Մատթ. 22:21)

Խնդրում եմ մեկնաբանել, թե ինչո՞ւ Հիսուս «Այն ժամանակ նրանց ասաց. «Գնացեք տվեք կայսրինը՝ կայսեր, և Աստծունը՝ Աստծուն» (Մատթ. 22:21)

Հերովդես Մեծը կռապաշտ էր: Թեև նա պաշտոնապես ընդունեց հրեական կրոնը, սակայն իր վարքուբարքով մնաց նույնը: Կռապաշտ էին նաև նրան հաջորդող թագավորները: Ըստ Մովսեսի օրենքի՝ որևէ օտարազգի չէր կարող և չպիտի թագավորեր Իսրայելի վրա (Տե՛ս Բ Օրինաց 17:15), հետևաբար՝ կռապաշտ մի թագավորի հարկ տալն օրենքին դեմ էր, ապօրինի: Արդ, հարցը շատ սուր էր դրված: Հրեաների հարկը մտնելու էր տաճարի, ոչ թե պետության սնդուկը: Եթե Հիսուս ասեր, թե արժանի չէր հարկ տալ, հանցավոր պետք է համարվեր կայսեր հանդեպ և պիտի ընդունվեր որպես թշնամի, և դա բավական էր՝ Նրան քաղաքական տեսակետով դատապարտելու համար: Եթե ասեր, թե արժանի էր հարկ տալ կամ օրինավոր, դատապարտվելու էր ազգային-օրինավոր տեսակետից, քանի որ դա արտահայտություն էր՝ ընդդեմ հրեական աստվածատուր օրենքի և ազգային-հասարակական ըմբռնումների: Սակայն Հիսուս այդ երկու հարցերը տրոհում է միմյանցից: Կայսրինը կայսեր տվեք, Աստծունը՝ Աստծուն, այսինքն՝ մարդու բարձրագույն պարտքն է, որ լինի պարտաճանաչ քաղաքացի, միևնույն ժամանակ՝ Աստծուն հավատարիմ ժողովուրդ: Անշուշտ, պիտի իմանալ, որ պարտական չենք հնազանդ լինել կայսրին այն բաների մեջ, որ Աստված արգելում է (Տե՛ս Դանիել 3:8, 6:10, Գործք. 4:19, 5: 29): Կայսեր հարկը տրվում էր հռոմեական դրամով, իսկ տաճարի հարկը՝ հրեական շեքելով: Այդ ժամանակ տիրող կայսրը Տիբերիոսն էր, որի հրամանով գանձվում էին տուրքերը:

  • 2021-10-13
×