Խաչերթ և տոնական համերգ՝ Ս. Սարգսի տոնի առթիվ

Խաչերթ և տոնական համերգ՝ Ս. Սարգսի տոնի առթիվ

Երիտասարդների բարեխոս Սուրբ Սարգսի տոնի առթիվ Ս. Պատարագ մատուցվեց Ս. Սարգիս անունը կրող ԱՀԹ-ի չորս՝ առաջնորդանիստ, Նոր Նորքի, Արգավանդի, Ոստանի (խոնարհված) եկեղեցիներում: Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում Ս. Պատարագը մատուցվեց առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ: Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցի էին բերվել 17-րդ դարում Ս. Սարգիս եկեղեցում ընդօրինակված Ավետարանը և Ս. Սարգսի մասունքակիր աջը:

 

Պատարագից և զինվորների պարգևատրման արարողությունից հետո, արդեն ձևավորված ավանդույթի համաձայն, Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդների նախաձեռնությամբ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց Մաշտոց և Բաղրամյան պողոտաներով երիտասարդներ, եկեղեցական համայնքների անդամներ, զինվորականներ, Հայորդաց տների սաներ, հասարակական կազմակերպությունների անդամներ, բուհերի ուսանողներ և այլք մասնակցեցին միասնական խաչերթին դեպի Սիրահարների այգի:

 

Այգում Արարատյան Հայրապետական թեմի կողմից կազմակերպվել էր տոնական համերգ, որի ընթացքում ելույթ ունեցան սիրված երգիչներ Մարտին Մկրտչյանը, Մրոն, Սիլվա Հակոբյանը, Աննա Խաչատրյանը, Ալլա Լևոնյանը, Ռուբեն Սասունցին և Վարդան Բադալյանը։ Համերգի երկրորդ մասը ազգային երգուպարով մեծ տոնախմբության վերածեց «Մասունք» ավանդական երգի-պարի համույթը։ 

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

 
 
 
 
  • 0000-00-00
×