Աղոթք ննջեցյալների համար

Աղոթք ննջեցյալների համար

Աղաչում և խնդրում ենք Քեզանից, ո՛վ բազմագութ Աստված,
մեր ազգի հին ու նոր ամբողջ հավատքով ու հույսով ի Քեզ ննջածների, նաև նորոք հանգուցյալների համար:
Հիշի՛ր Քո ողորմությամբ Գալստյանդ մեծ Օրը,
թողություն շնորհիր նրանց բոլոր մեղքերին և սխալներին,
և դասի՛ր սրբերիդ հետ Քո աջակողմյան դասում,
և Քեզ փառք հավիտյանս հավիտենից: Ամեն:

  • 2022-03-05
×