Տեր Հիսուս Քրիստոսին ուղղված աղոթք

Տեր Հիսուս Քրիստոսին ուղղված աղոթք

Աշխարհաբար


Նայիր, Տեր, քաղցրությամբ դառնացնողիս, Տեր իմ և Աստված իմ,Հիսուս Քրիստոս: Մի բարկանա ինձ վրա, Տեր իմ, իմ բազում մեղքերի համար, և մի մերժիր իսպառ քո ձեռքի գործիս. ինձ չհասնի անոխակալիդ ցասումը, և մի անտեսիր տարակուսածիս, Տեր ներող և անհիշաչար: Հիշիր, մարդասեր, մեղքով վտանգվածիս և ողորմությամբ պատիր վիրավորվածիս խոցերը, քանի որ մեղքի կապանքները պատեցին ինձ, և հանցանքի բազմությունը պաշարեց ինձ: Օգնության հասիր կործանվածիս և փրկիր մեղքից բռնվածիս, որից դողում եմ, դժոխքի դառնությունից փրկիր ինձ, Տեր իմ, և սարսում եմ անշեջ հրից, պահիր ինձ` եղկելիիս, Աստված իմ.մեղքով աղտեղվածիս մաքրիր, Տեր իմ, և ինձ միացրու ի սկզբանե սրբերին, Աստված իմ. և մեղքերից խփվածիս հրավիրիր երկնքի անճառ արքայությունը` քո սուրբ անվան կամ արարների մոտ, որ նրանց հետ փառավորեմ ամենազոր տերությանդ հավիտյանս հավիտենից. ամեն:


Գրաբար


Նայեա, Տէր, քաղցրութեամբ առ դառնացուցիչս, Տէր իմ եւ Աստուած իմ, Յիսուս Քրիստոս:Մի բարկանար ինձ, Տէր իմ, վասն բազում մեղաց իմոց, եւ մի մերժեր ի սպառ զգործս ձեռացքոց. մի հասցէ ի վերայ իմ ցասումն անոխակալիդ, եւ մի անտես արասցես զտարակուսեալս,Տէր երկայնամիտ եւ անյիշաչար: Յիշեա, մարդասէր, զվտարանդեալս մեղաւք եւ պատեաողորմութեամբ զվէրս վիրաւորելոյս, քանզի տոռունք մեղաց պատեցան զինեւ, եւ հոյլքյանցանաց պաշարեցին զիս: Հաս յաւգնութիւն կործանելոյս եւ փրկեա զխաղբակեալս ի մեղաց, յորմէ դողամ, ի դառնութենէ դժոխոցն ապրեցո զիս, Տէր իմ. եւ յորմէ սարսեմ`յանշէջ հրոյն, պահեա զիս զեղկելիս, Աստուած իմ. զմեղաւք աղտեղեալս սրբեա, Տէր իմ, եւ իսկզբանէ սրբոցն մասնակից արա զիս, Աստուած իմ. եւ զհարուածեալս ի մեղաց` հրաւիրեայանճառ երկնից յարքայութիւնդ առ կամարարս անուանդ քում սրբոյ, զի ընդ նոսին փառաւորեցից զամենազաւր տէրութիւնդ յաւիտեանս յաւիտենից. ամէն:

 

Հովհաննես Գառնեցի, «Աղոթամատույց»

  • 2022-03-25
×