Աղոթք Ս. Սարգսի բարեխոսության

Աղոթք Ս. Սարգսի բարեխոսության

Աղոթք Ս. Սարգսի բարեխոսության
 
Աղոթք Ս. Սարգսի բարեխոսության
 
Գերագույն պատվի արժանացար`
Բարեխոսելու Բանն Աստծուն,
Աղոթքներն ընդունող,
Խնդրանքները կատարող
Արագահաս Սուրբդ Սարգիս,
Բարեխոսիր մեր անձերի համար Քրիստոսի առաջ։
Նրան` Բարձրյալին, վայել է փառք, իշխանություն և պատիվ,
Այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից, ամեն:
 
                         ***
 
Սրբերի պսակադրող Քրիստոս,
Դու, որ լուսեպսակ ես շնորհում 
Քո Սրբերին, կատարում
Քո երկյուղածների խնդրանքները,
սիրով ու քաղցրությամբ նայում 
Քո արարածներին, լսիր մեզ երկնից
Քո սրբությունից Ս. Աստվածածնի 
Բարեխոսությամբ, աղոթքներով բոլոր 
Սրբերի և Ս. Սարգիս Զորավարի:
Լսիր մեզ, Տեր, և ողորմիր, ներիր,
քավիր և թողություն տուր մեր մեղքերին:
Արժանացրու գոհությամբ փառավորել Քեզ,
Հոր և Սուրբ Հոգու հետ միասին 
Այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից, Ամեն:
 
                            ***
 
Երկնավոր Թագավորի Սուրբ զորապետ. 
Անմահի սիրով աշխարհին խաչված սուրբդ Սարգիս`
Պսակված Տիրոջ հաղթող խաչով,
մեր անձերի փրկության համար
եղիր բարեխոս մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի առաջ, 
Որին վայել է փառք, իշխանություն և պատիվ,
Այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից.
Ամեն:
 
***
 
Զորական եւ վկայ ճշմարիտ, քաջ նահատակդ Քրիստոսի սուրբդ Սարգիս, որ փոխանակեցեր զմարմինդ ընդ հոգւոյդ քում փրկանս, եւ ոչ ածեր զմտաւ զսպառնալիսն անօրէն բռնաւորացն: Այլ վերին ազդեցութեամբն գիտելով զայրեցումն հոգւոց նոցա, վասն այնորիկ լուցեր զտաճար կըռոցն եւ անարգեցեր զպաշտամունս նոցա: Արդ ի յաղթող պատերազմի տօնողացս զօր նահատակութեան քոյ, բարխօսեա առ Տէր վասն անձանց մերոց:
  • 2022-03-25
×