Հունիսի 10-ին` ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ հուշ-երեկո՝ նվիրված ՀՀ նախկին վարչապետ երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան 65-րդ տարեդարձին:
Արդեն 10 տարի է, ինչ «Նարեկացի» արվեստի միությունը և Անդրանիկ Մարգարյանի ընկերները համատեղ իրականացնում են այս միջոցառումը: Իր օրհնությամբ և ողջույնի խոսքով միջոցառմանը մասնակցեց նաև ԱՀԹ Ավանի Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Հարություն քահանա Ավագյանը:
Միջոցառման ընթացքում իրենց հուշերով կիսվեցին Անդրանիկ Մարգարյանի ընկերները, մտերիմներն ու հարազատները:
Երեկոյի ընթացքում հանդես եկավ «Նարեկացի» արվեստի միության «Նովա» մանկական անսամբլը:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին