«Նամակ զինվորին» ծրագիրն Արցախում

«Նամակ զինվորին» ծրագիրն Արցախում

Մայիսի 8-ին և 9-ին «Նամակ զինվորին» ծրագրով ԱՀԹ «Արարատ» երիտասարդաց միության երիտասարդները Արցախի ՊԲ զինվորներին փոխանցեցին քաջալերող նամակները: Դրանք գրվել էին ԱՀԹ երիտասարդների, աշակերտների, ուսանողների կողմից: Մեծ էր զինվորների հուզմունքն ու ոգևորությունը նամակներն ընթերցելիս: Զինվորները պատրաստակամ ու սիրով պատասխաններ գրեցին և իրենց շնորհակալությունը հայտնեցին ուշադրության ու հոգատարության համար:
ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ.Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ «Արարատ» երիտասարդաց միության անդամները «Նամակ զինվորին» նախաձեռնությունն իրականացնում են «Մենք մեր զինվորի կողքին ենք» ծրագրի շրջանակում: Երիտասարդները երեխաների խնամքի կենտրոնների, մանկատների ու գիշերօթիկ դպրոցների սաներից քաջալերող նամակներ են հավաքում և դրանք փոխանցում հայոց բանակում ծառայող զինվորներին: Զինվորներից ստացած պատասխաններն էլ փոխանցում են երեխաներին:


Շուշիի ազատագրման տարեդարձի առթիվ Տ. Նավասարդ Սրբազանի օրհնությամբ և ՀՀ ՊՆ աջակցությամբ թեմի երիտասարդները ուխտի էին գնացել Արցախ, որի ընթացքում երիտասարդները հոգևոր ու ազգային երգերի համերգային ծրագրով այցելեցին ԼՂՀ ՊԲ զորամասեր: Զորամասերում ելույթ ունեցան ԱՀԹ «Ծաղկազարդ», «Արարատ» երգչախմբերը և «Վարք հայոց» ավանդական երգի պարի խումբը:


Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

  • 2021-09-03
×