Քանաքեռի Ս. Հակոբ եկեղեցու համայնքի 18 ընտանիքներ ստացել են բարեգործական ծրագրով նախատեսված գումարները

Քանաքեռի Ս. Հակոբ եկեղեցու համայնքի 18 ընտանիքներ ստացել են բարեգործական ծրագրով նախատեսված գումարները

Հուլիսի 7-ին ԱՀԹ Քանաքեռի Ս. Հակոբ եկեղեցու համայնքի 3 զոհված և միաժամանակ երկու զինծառայող ունեցող 15 ընտանիքներ ստացել են «Մենք մեր զինվորի կողքին ենք» բարեգործական ծրագրով նախատեսված գումարները: Եկեղեցու ծիսակատար Տ. Բարսեղ ավագ քահանա Ղազարյանը համայնքի անդամների հետ այցելել է զոհված զինվորների ընտանիքներ, տնօրհնեքի կարգ կատարել:

 

Օրվա երկրորդ կեսին Ս. Հակոբ եկեղեցում էին հավաքվել երկու զինծառայող ունեցող ընտանիքնների անդամները: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սոցիալական ծառայությունների տնօրեն հոգեշնորհ Տ. Իսահակ վարդապետ Պողոսյանի գլխավորությամբ եկեղեցում կատարվել է օրհնության կարգ և պահպանիչ աղոթք է կարդացվել ծառայող զինվորների համար: «Մենք մեր զինվորի կողքին ենք» բարեգործական ծրագրի գումարների բաշխման փուլը սկսվել է հունիսի 28-ին:

 

ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի նախաձեռնությամբ ԱՀԹ երիտասարդական միությունների կազմակերպած բարեգործական ճաշկերույթի ժամանակ հանգանակված 50 միլիոն դրամը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ ամբողջությամբ բաշխվելու է 2004-2014 թթ. Արարատյան Հայրապետական թեմից ՀՀ սահմաններում զոհված զինվորների, առաջին կարգի հաշմանդամություն ստացած զինվորների ու այս պահին ՀՀ զինված ուժերում երկու և ավելի զինծառայողների ընտանիքներին:

  • 2021-09-07
×