Նշվեց Սուրբ Հակոբ Մծբնա հայրապետի տոնը

Նշվեց Սուրբ Հակոբ Մծբնա հայրապետի տոնը

Դեկտեմբերի 16-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Սուրբ Հակոբ Մծբնա Հայրապետի, Մարուգե ճգնավորի և Մելիտոս եպիսկոպոսի հիշատակության օրը:

 

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Քանաքեռի Սուրբ Հակոբ եկեղեցի բերվեց Սուրբ Հակոբի մասունքը։ 

 

Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ եկեղեցում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Պատարագիչն էր Տեր Ադամ քահանա Մակարյանը։ 

 

Պատարագի ավարտին հավատացյալներին հյուրասիրեցին արդեն ավանդական դարձած հարիսան։

 

Սուրբ Հակոբի մասունքը եկեղեցում մնաց մինչև երեկոյան ժամը 17։00-ը։

  • 2023-12-18
×