Ավարտական վկայագրեր` կիրակնօրյա դպրոցի սաներին

Ավարտական վկայագրեր` կիրակնօրյա դպրոցի սաներին

Արարատյան Հայրապետական Թեմի Սուրբ Երրորդություն եկեղեցու կիրակնօրյա վարժարանն ուսումնական տարին ավարտեց տոնական միջոցառմամբ։ Դպրոցն այս տարի՝ 2023 թվականին, ունեցավ 19 շրջանավարտ։ Նրանք կիրակնօրյայի ընտանիքի անդամ են ութ տարի։

 

ԱՀԹ Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Հասմիկ Նալբանդյանը վկայագրեր հանձնեց վարժարանն ավարտած սաներին։

 

Այսօր եկեղեցու կիրակնօրյա դպրոց են հաճախում 120-ից ավելի երեխաներ։

 

Միջոցառման ընթացքում դպրոցի ավագ խմբի սաները հանդիսատեսին ներկայացրին նաև Սուրբ Ծննդյան պատմությունը։

 

Ավարտին սաները հոգևոր դասի կողմից՝ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Օրդոյանի գլխավորությամբ, ստացան օրհնված խաչեր։

 
  • 2023-12-26
×