Միջոցառումներ՝ Սուրբ Ծննդյան ու Քրիստոսի Անվանակոչության տոներին նվիրված

  • Գլխավոր էջ     >
  • ԼՈՒՐԵՐ     >
  • Միջոցառումներ՝ Սուրբ Ծննդյան ու Քրիստոսի Անվանակոչության տոներին նվիրված

Միջոցառումներ՝ Սուրբ Ծննդյան ու Քրիստոսի Անվանակոչության տոներին նվիրված

Արարատյան Հայրապետական թեմի եկեղեցիներում կազմակերպվել են սուրբծննդյան միջոցառումներ:

 

 

Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցում կազմակերպված միջոցառումը Արցախից տեղահանված երեխաների համար էր: Այն իրականացրել են

եկեղեցու կիրակնօրյա դպրոցի, Արաբկիրի Հայորդյաց տան սաները, «Մասունք» համույթը: Երեխաները ներկայացրել են իրենց ձեռքի աշխատանքները, բեմադրություն, երգ ու պար: Օրվա ավարտին ներկաներին ուրախացրել են սպասված Ձմեռ Պապն ու Ձյունանուշը:

 

 

Մալաթիայի Սուրբ Աստվածածին եկեղեցու կիրակնօրյա դպրոցն ու երիտասարդաց միությունը անակնկալ են մատուցել «Ջերմիկ անկյուն» հիմնադրամի խմբային տան շահառուներին, փոխանցել Սուրբ Ծննդյան ու Աստվածհայտնության ավետիսը: Եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Տիրան ավագ քահանա Առուշանյանի առաջնորդությամբ այն հերթական այցն էր «Ջերմիկ անկյուն»: Մի քանի տարի է՝ ավանդույթը պահպանվում է: 

Տեր Տիրանը կատարել է տնօրհնեքի կարգ: Մասնակիցները ներկայացրել են բեմադրություն, շահառուներին փոխանցել նվերներ:

 
  • 2024-01-16
×