«Սիրո ուժն է անհաղթ»․ ինտելեկտուալ խաղ-փառատոն

«Սիրո ուժն է անհաղթ»․ ինտելեկտուալ խաղ-փառատոն

Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միությունները մրցեցին իրենց գիտելիքներով։ Սուրբ Երրորդություն եկեղեցու դահլիճում տեղի ունեցավ «Սիրո ուժն է անհաղթ» խորագրով ինտելեկտուալ խաղ-փառատոնը։
 

Թեմի երիտասարդները փորձեցին պատասխանել հարցերին, որոնք տրամաբանական էին և ստուգում էին հոգևոր գիտելիքները։


Միջոցառումը ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ, նախաձեռնել է թեմի երիտասարդական հոգևոր խորհուրդը՝ հոգեւոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանի ղեկավարությամբ։

 

 

Տեր Պետրոսի խոսքով` նման միջոցառում իրականացնելու ավանդույթը ձևավորվել է տարիներ առաջ, այնուհետև ընդհատվել է։

 

«Տարվա մեջ 4 անգամ՝ 4 եղանակների, իրականացնելու ենք ինտելեկտուալ խաղեր։ Պատրաստվեք։ Այս փառատոնը բացառիկ է, իրականացնում ենք երիտասարդության ու սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնին ընդառաջ և նվիրվում է Ս․ Սարգսի տոնին»,-նշեց քահանան։

 

Մրցույթում առաջին տեղը գրավեց Նոր Նորքի Ս․ Աստվածածին եկեղեցու երիտասարդաց միությունը։ Միության անդամներից Մերինե Նիկողոսյանի խոսքով՝ նման մրցույթները կարևոր են երիտասարդների համար․

 

 

«21–րդ դարում պետք է լինենք բազմակողմանի զարգացած՝ հատկապես հայ քրիստոնյաները, որպեսզի կարողանանք դիմակայել տարբեր մարտահրավերների»։

 

Երիտասարդները ստացան պատվոգրեր, մրցանակներ։ Տեր Պետրոսը կոչ արեց երբեք չհուսահատվել։ 

 

Խմբերի համար մեկ հարց էր նախապատրաստել նաև Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, որին պատասխանեց Սուրբ Երրորդություն եկեղեցու երիտասարդաց միությունը։ Անդամներին հանձնվեց նվեր Սրբազան Հոր կողմից։

 

  • 2024-02-01
×