Կրկնազատիկ

Կրկնազատիկ

Ս. Զատկից մինչև Հոգեգալուստ ընկած հիսուն օրերի շրջանը կոչվում է Հինունք կամ Հինանց շրջան, այսինքն` 50 օր: Հիսուն օրերն էլ նվիրված են մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հարությանը, և այս ընթացքում Եկեղեցին պասի օրեր չի նշանակել:
 

Ինչպես Մեծ պահոց շրջանի կիրակիները, Հինունքի 7 կիրակիները նույնպես մեր Եկեղեցու տոնացույցով անվանակոչված են առանձին անուններով, որոնք ևս խորհրդանշում են սուրբգրային կամ ուղղակի քրիստոնեական որևէ իրողություն, հիշատակում կամ գաղափար: Հինունքի ընթացքում հանդիպող կիրակիները, ըստ հերթականության, կոչվում են հետևյալ անուններով. Նոր Կիրակի կամ ԿրկնազատիկԱշխարհամատրան կամ Կանաչ ԿիրակիԿարմիր ԿիրակիԵրևման ԽաչՀամբարձում (հինգշաբթի օր), Երկրորդ ԾաղկազարդՀոգեգալուստ:
 

Կրկնազատիկ, քանի որ նոր և չքնաղ է այդ տոնի խորհուրդը: Նոր է, որովհետև սկիզբն է նոր արարածների: Նոր է կոչվում և գարունը, քանզի հաջորդելով ձմռանը՝ սկսում է արարածների նորոգությունը, և մեռած կերպարանքով ծառերը վերստին ծլարձակում են: Բնությունն ամեն տարի նորոգվում է չորս եղանակներով. գարնանը ծնվում է, ամռանն աճում և հասնում կատարելության, աշնանը ծերանում և ձմռանը մահանում՝ հաջորդ գարնանը վերստին նորոգվելու համար: Դրանով նկարագրվում է մեր հարության խորհուրդը: Եթե գարնանը բնությունը նորոգվում է հնությունից, ապա Եկեղեցին առանց հնանալու է նորոգվում, քանզի Եկեղեցին չի հնանում ու ծերանում, այլ Քրիստոսով կատարյալ է մնում: Հիսուս Իր հրաշափառ Հարությունից հետո հաճախ երևում էր Իր աշակերտներին (և ոչ միայն նրանց): Եվ ահա մի օր, երբ աշակերտները, հրեաներից սարսափած, հավաքվել էին հայտնի Վերնատանը, հանկարծ երևաց Հիսուս: Այնտեղ էր նաև Թովմաս առաքյալը, ով հարության օրը, ինչպես նաև դրանից հետո, չէր տեսել հարուցյալ Տիրոջը: Եվ մյուս աշակերտների հավաստում-ավետիսին, որ իրենք բոլորը տեսել են հարուցյալ Քրիստոսին, թերահավատորեն պատասխանել էր, թե մինչև ինքը չդիպչի  Տիրոջ վերքերին և չշոշափի Նրա մարմնի խոցված տեղերը, չի հավատա Հիսուսի` մարմնով հարությանը: Եվ երբ տեսնում է Հիսուսին, Թովմաս առաքյալը ստուգում է Նրա խոցված տեղերը ու նոր միայն հավատում:

  • 2021-08-09
×