Նշվեց Համբարձման տոնը

Նշվեց Համբարձման տոնը

Մայիսի 29-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշեց Քրիստոսի հրաշափառ Համբարձման տոնը։ 
 

Այդ առթիվ տոնական Ս. Պատարագ մատուցվեց բոլոր եկեղեցիներում։ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում Ս. Պատարագը մատուցվեց թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ։ Պատարագիչը Տեր Անուշավան քահանա Կոշեցյանն էր։ 



 

Հընթացս Սուրբ Պատարագի, Նավասարդ Սրբազանի նախագահությամբ, կատարվեց Հայրապետական մաղթանք, քանի որ այս օրը նշվում է նաեւ Հայրապետական Աթոռի 1441 թ. Սսից Էջմիածին վերադարձը։ 
 

Պատմաքաղաքական իրադարձությունների պատճառով 484 թ. Հայոց Կաթողիկոսի նստավայրը աթոռանիստ Էջմիածնից փոփոխվել էր` Դվին, Արգինա, Անի։ 1105 թ.-ից այն հաստատվել էր Կիլիկիայում, սկզբում` Հռոմկլա, ապա` Սիս քաղաքներում։ 1375 թ. Կիլիկիայի անկումից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսությունը երկար ու դժվար տարիներ ապրեց։ 1441 թ. Ազգային եկեղեցական ժողովի որոշմամբ Հայրապետական Աթոռը վերադարձավ Սուրբ Էջմիածին։ Գործող Կաթողիկոսն առողջական խնդիրների պատճառով մնաց Սսում, սակայն Ս. Գրիգոր Լուսավորչի աջը ուղարկվեց Էջմիածին` այդ կերպ վավերացնելով Էջմիածնանիստ գահակալությունը։ 


Տոնի առթիվ թեմի մի շարք եկեղեցիներում կազմակերպվել են ազգագրական երգ ու պարով տոնախմբություններ։ 

 

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին 

 

  • 2025-05-29
×