Լռությունը մեր Տիրոջ ընդօրինակումն է

Լռությունը մեր Տիրոջ ընդօրինակումն է

Ի՞նչ է լռությունը, ինչո՞ւ է կարևոր ժամանակին լռել ու ի՞նչ վտանգներ ունեն շատախոսությունն ու բամբասանքը: Սուրբ հայրերի իմաստուն խրատներն ու աստվածաշնչյան կենսատու տողերը ընթերցողին հրավիրում են խորհելու լռության ու խոսքի մասին, օգնում՝ վերարժևորելու մեր բառերի ու լռության արժեքը:

 

Լռության մասին

 

«Լռությունը հոգու մաքրման սկիզբն է». Բարսեղ Կեսարացի

 

«Ինչ դժվարության մեջ էլ որ ընկնես, հաղթանակն այնտեղ լռությունն է». Հայր Պիմեն

 

«Լռությունն իմաստնության պարիսպն է». Պետրոս Դամասկացի

 

«Իմաստուն եղիր, լռությամբ փակիր քեզ զրպարտողի բերանը». Անտոն Անապատական

 

«Լռություն սիրողը մոտենում է Աստծուն և լուսավորվում Նրա հետ խոսելիս». Հովհաննես Սանդուղք

 

«Լռությունը մեր Տիրոջ ընդօրինակումն է». Անտոն Անապատական

 

Լեզվի մասին  

 

«Անզգամին մի՛ պատասխանիր ըստ նրա անզգամության, որ նրան նմանվող չլինես». Առակներ 26:4

 

«Սովորեցրու լեզվիդ խոսել այն, ինչ սրտումդ է». Հայր Պիմեն
 

«Լեզուն մարդու ամենաօրհնված ու ամենավնասակար անդամն է, քանի որ միայն մեկ հատիկ խոնարհ խոսքը կարող է մեղմել բարկությունը, իսկ կոպիտը՝ կատաղության հասցնել». Մակար Մեծ

 

«Քաղցրախոս մարդը շատացնում է իր բարեկամներին, քաղցրախոս լեզուն մեծացնում է մտերմությունը». ՍՐՔ. 6:5

 

«Ով զսպում է իր բերանն ու լեզուն, իր անձը պահպանում է նեղությունից». Առակներ 21:23

 

«Մտրակի հարվածը վերք է առաջացնում, իսկ լեզվի հարվածը ոսկորներ է փշրում». ՍՐՔ. 28:21
 

Շատախոսության ու բամբասանքի մասին

 

«Փախիր լեզվի պատերազմից». Անտոն Անապատական

 

«Շատախոսությունը կհեռացնի քեզանից Աստծո հոգին». Անտոն Անապատական

 

«Չար զրույցների սովորույթը ճանապարհ է չար գործերի». Անտոն Անապատական    

 

«Շատախոսությամբ մեղքի մեջ կընկնես. եթե շուրթերդ զսպես, իմաստուն կլինես». Առակներ 10:19

 

«Մարդիկ ամեն դատարկ խոսքի համար, որ խոսում են, հաշիվ են տալու դատաստանի օրը։ Քո խոսքերը արդարացնելու են քեզ և քո խոսքերը դատապարտելու են քեզ». Մատթեոս 12:36-37

 

«Ով ուզում է կյանքը սիրել և լավ օրեր տեսնել, թող լռեցնի իր լեզուն չար բաներ ասելուց և իր շրթունքները՝ նենգություն խոսելուց». Ա Պետրոս 3:10

 

«Թույլ մի՛ տուր, որ բերանդ մարմնիդ դրդի մեղքեր գործելու». Ժողովող 5:5

 

«Տիրոջ առջև պիղծ են ստախոս շուրթերը, իսկ հավատարիմ մարդը ընդունելի է նրան». Առակներ 12:22

 

«Իր բերանը փակողը պիտի պահպանի իր անձը, իսկ ով հանդուգն է շուրթերով, պիտի խռովի իր հոգին». Առակներ 13:3 

 

«Լեզվի հոգածությունը կյանքի ծառ է. ով հսկում է այն, իր հոգին պիտի լցվի». Առակներ 15:4

 

«Բամբասողը պղծում է իր հոգին. նա որտեղ էլ բնակվի, ատելի կլինի». ՍՐՔ. 21:31

 

«Քո շուրթերը մի՛ ընտելացրու տգիտության, քանզի դրա մեջ մեղավոր խոսքեր կան». ՍՐՔ. 23:17

 

«Այգին առանց ցանկապատի ոտնատակ կլինի ու կամայանա: Եվ ով իր շրթունքները չպահի, կոչնչացնի առաքինության պտուղները». Եփրեմ Ասորի

 

Հատվածները` «Խրատանի ապաշխարության» գրքից

  • 2025-06-05
×