Արարատյան Հայրապետական թեմի եկեղեցիների կիրակնօրյա դպրոցների ուսուցիչները հունիսի 10-ին՝ տարեվերջյան ժողովի ընթացքում, քննարկեցին ուսումնակրթական ծրագրին առնչվող հարցեր, ամփոփեցին մրցույթների արդյունքները, տարվա ընթացքում առանձին և համընդհանուր միջոցառումները: Հատուկ անդրադարձ կատարվեց ԱՀԹ ԹեմTv և Qahana.am սոցիալական հարթակներում Սուրբ Ծննդյան, Մեծ Պահքի, «Առականի» և «Հանելուկներ» շարքի նկարահանումներին կիրակնօրյա դպրոցների երեխաներին ընդգրկելուն: Ներկաներն անդրադարձան ամռան ընթացքում եկեղեցիների կիրակնօրյա դպրոցների դասերը շարունակելու և ճամբարների կրթական ծրագրերին: Ուսուցիչները ներկայացրին ուսումնական տարվա իրենց ծառայության անհատական հաշվետվությունները և ստացան համընդհանուր հանձնարարականներ՝ ամռան ընթացքում աշխատելու համար: