Հայտարարություն

Հայտարարություն

«Մեր Հայրը Ավետարանն է, Մայրը՝ մեր Առաքելական սուրբ Եկեղեցին»: Եղիշե
 

Արարատյան Հայրապետական թեմի Թեմական խորհուրդը,  հոգևորականաց դասը, պաշտոնեությունը և հավատավոր զավակները կանգնած են Մայր Աթոռ Սուրբ  Էջմիածնի և Ազգընտիր Հայրապետ Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողքին: 

Աղոթում ենք առ  Բարձրյալն Աստված, որ  Տերն Իր Ամենազոր Աջով և Սուրբ Խաչի  նշանով զորակից և մարտակից լինի Վեհափառ Հայրապետին՝  ի պայծառություն լուսավորչակնիք Հայոց  Սուրբ Եկեղեցու և ի բարօրություն Հայրենյաց:

 

«Ամեն հայի սրտից բխած,
Լսիր այս ձայն, ով Տեր Աստված.
Երկար կյանք տուր Հայրապետին, 
Երկար օրեր Հայոց Հոր. 
Տե՛ր, անսասան պահիր Դու միշտ 
Քո իսկ հիմնած Մայր Աթոռ»:

  • 2025-06-13
×