Ճաքած սափորը

Ճաքած սափորը

Ջրկիրի ուսափայտից կախված էին երկու սափոր, որոնցից մեկը շատ գեղեցիկ էր, ամբողջական, իսկ մյուսը ճաքած, մաշված էր: Առաջին սափորով ջրկիրը ջուրն ամբողջովին տեղ էր հասցնում, իսկ երկրորդով՝ ջրի մի մասը միայն: Գեղեցիկ և ամբողջական սափորը հպարտանում էր իր կատարելությամբ, օգտակարությամբ, իսկ ճաքած սափորը շատ էր տառապում իր թերության պատճառով. չէ՞ որ երբեք ջուրն ամբողջովին տեղ չէր հասցնում: Չհամակերպվելով իր վիճակի հետ, մի օր նա իր տիրոջն ասաց.
 

- Ներիր ինձ, այսքան տարի ես թերանում եմ, ջրի միայն մի մասն եմ տեղ հասցնում: Միգուցե ինձ դե՞ն նետես:
- Դու նկատե՞լ ես տանտիրոջ տան ճանապարհի միայն մի կողմում աճած հրաշալի ծաղիկները: Իմանալով քո ճաքի մասին, ես ծաղիկների սերմերը ցանեցի ճանապարհի միայն քո կողմում, որովհետև միայն դու կարող էիր դրանք ջրել: Ահա արդեն մի անի տարի ես քաղում եմ այդ ծաղիկները, որոնցով տանտերը հիանում է, նրա զավակները ծաղկեպսակ են հյուսում, սիրահարները՝ սքանչելի ծաղկեփնջեր կազմում: Այդ ամենը հնարավոր դարձավ միան քո շնորհիվ: Թեև դու ճաքած ու մաշված ես, առանց քեզ շատերը կզրկվեին այդ փոքրիկ ուրախություններից: Եթե դու մարդկանց պետք ես, ապա մարդիկ քեզ կընդունեն այնպիսին, ինչպիսին որ կաս, - պատասխանեց ջրկիրը:


Ինչպես կյանքում բոլոր երևույթներն ունեն լույս և ստվեր, սպիտակ և սև գույն, այդպես էլ մարդիկ ունեն բնավորության ու խառնվածքի թե՛ դրական և թե՛ բացասական գծեր, թերություններ և առավելություններ: Փորձենք նկատել միայն բարին, լավն ու դրականը՝ դրանով իսկ չեզոքացնելով չարն ու բացասականը:

 

Ռուսերենից թարգմանեց Լարիսա Նավասարդյանը

  • 2021-09-20
×