Իրական գանձը

Իրական գանձը

Մի երիտասարդ լսեց անհաշիվ հարստության մասին, որը թաղված էր հուսալի տեղում: Նա սկսեց փնտրել գանձը՝ հարցուփորձ անելով մարդկանց: Ավաղ, իր երկրում ոչ ոք չգիտեր, թե որտեղ գտնել գանձը: Երիտասարդը մեկնեց աշխարհով մեկ ճամփորդության՝ հուսալով գտնել գանձը: Շրջեց երկրե-երկիր, շատերին հարցրեց և մի օր էլ իմացավ, որ կա իմաստուն մի մարդ, ով գիտե, թե որտեղ է թաքցված գանձը: Երկար թափառելուց հետո երիտասարդը հանդիպեց իմաստունին:

- Դու այսինչ երկրից չե՞ս, - հարցրեց իմաստունը:
- Այո, հենց այդ երկրից էլ հասել եմ քեզ մոտ, - պատասխանեց տղան:
_ Իսկ այսինչ քաղաքում՝ լճի ափին չես ապրում, - շարունակեց իմաստունը:
- Հենց այդ տանն էլ ապրում եմ:
- Ինձ հայտնի է, որ գանձը թաքցված է հենց քո ապրած տանը, սենյակի պատի մեջ, - ասաց իմաստունը:
- Այսքան հոգնեցուցիչ դեգերումներից հետո մի՞թե ստիպված եմ վերադառնալ տուն, - հիասթափված հարցրեց երիտասարդը:
- Եթե այստեղ հասած չլինեիր այդ դժվարությունները հաղթահարելուց հետո, ինչպե՞ս կիմանայիր գանձի տեղը, - պատասխանեց իմաստունը:


«Հայրենիքում է միայն քո և՛ անցյալը, և՛ ապագան, օտար երկրում` միմիայն ներկան: Ինչպես չի կարելի ապրել առանց հացի, այնպես էլ անհնարին է ապրել առանց հայրենիքի»:
Վիկտոր Հյուգո:


«Առանց հայրենիքի մարդը ժամանակի ու տարածության պատահականությունների քմահաճույքներին մատնված ավազահատիկ է»:
Ժան Բատիստ Լակորդեր

 


Ռուսերենից թարգմանեց Լարիսա Նավասարդյանը

  • 2021-09-20
×