Խելամիտ խորհուրդ

Խելամիտ խորհուրդ

Տաքարյուն և անզուսպ մի տղամարդ ամուսնացել էր մի համեստ ու խոնարհ կնոջ հետ: Տարեցտարի ամուսնու բնավորությունն ավելի անսանձ էր դառնում, սակայն նրանք ապրում էին հաշտ ու համերաշխ: Կնոջ ընկերուհիները, ովքեր հաճախ էին վիճում և խնդիրներ ունենում իրեն ամուսինների հետ, անդադար զարմանում էին, թե ինչպես է իրենց ընկերուհին հաշտ և խաղաղ ապրում, և նրանից հաճախ խորհուրդ էին հարցնում.

- Ամուսինդ մի բարի պտուղ չէ, բայց դուք հաշտ ու խաղաղ ապրում եք: Ասա, մեր սիրելի ընկերուհի, ինչպես վարվել՝ մեր ամուսինների հետ չվիճելու համար, - մի օր հարցրեցին նրանք:
- Վեճերի համար ինքներդ եք մեղավոր, - պատասխանեց կինը: - Երբ ձեր ամուսինները զայրացած՝ չար խոսքեր են ասում, դուք վիրավորվում և իսկույն պատասխան եք տալիս: Իսկ ես, տեսնելով, որ ամուսինս զայրացած է, երբեք նրան չեմ հակաճառում, այլ աղոթում և խնդրում եմ Տիրոջը, որ ամուսնուս սրտին խաղաղություն և հանգիստ շնորհի: Երբ ամուսնինս տեսնում է, որ գեթ կես բառով էլ չեմ հակաճառում իրեն, հանդարտվում է: Ահա, դուք էլ այդպես վարվեք, և ձեր ամուսինների կողքին երջանիկ կլինեք:
Տերը մեզ խրատում է չարին չարով չպատասխանել, և ընտանիքում կարգուկանոն և խաղաղություն կտիրի:


«Համերաշխ եղեք միմյանց հետ… Մեկի չարի փոխարեն չար մի հատուցեք. խորհեցեք բարին բոլոր մարդկանց առաջ… Թույլ մի տուր, որ չարը հաղթի քեզ, այլ բարիով հաղթիր չարին» (Հռոմ. 12:18, 17, 21):


Աղբյուր՝ http://pritchi.ru/id_8779


Ռուսերենից թարգմանեց Լարիսա Նավասարդյանը

  • 2021-08-09
×