Աստծո հոտը

Աստծո հոտը

Մարտյան մի ցուրտ երեկո բժիշկը մտավ Դայանա Բլեսինգի հիվանդասենյակը: Դայանան կեսարյան վիրահատությունից հետո դեռևս թույլ էր: Նրա ամուսինը՝ Դեյվիդը, նստած էր կնոջ կողքին՝ բռնած կնոջ ձեռքը: Նրանք դեռ ուշքի չէին եկել կատարվածից: Կեսօրից հետո 24-շաբաթական հղիություն ունեցող Դայանայի մոտ առաջ էին եկել բարդություններ և կեսարյան հատում կատարելու անհրաժեշտություն: Ծնվել էր նրանց դուստրը՝ Դանան: Նա շատ նվազ ու փոքրիկ էր՝ 31սմ հասակավ և 800 գրամ քաշով: Բժիշկները գտնում էին, որ միայն 10 տոկոսի հավանականություն կար, որ նա կապրեր մինչև լուսաբաց, և այդ դեպքում էլ քիչ հավանական էր, որ նա ապրեր: Եթե անգամ աղջնակն ապրեր, ապա լուրջ խնդիրներ կունենար. չէր կարողանա քայլել, խոսել, միգուցե կույր լիներ կամ մտավոր զարգացման խնդիրներ ունենար, և այդպես շարունակ: 

Մինչդեռ Դայանան և Դեյվիդն իրենց որդու՝ հնգամյա Դասթինի հետ երկար էին երազել դստրիկի և քույրիկի մասին, իսկ այժմ նրանց երազանքը կարծես անէանում էր: Ի լրումն բոլոր բարդությունների, Դանայի նյարդային համակարգը շատ զգայուն էր, անգամ ամենանուրբ համբույրը կամ հպումը կարող էր նրան անհանգստացնել, ուստի բժիշկները թույլ չէին տալիս գրկել կամ դիպչել մանկիկին. նրան պետք էր լիակատար հանգիստ՝ հատուկ պայմաններ ուլտրամանուշակագույն լույսի տակ՝ փաթաթված կենսապահովման զանազան խողովակներուվ և լարերով:
Դայանային և Դեյվիդին մնում էր միայն աղոթել փոքրիկ Դանայի համար՝ խնդրելով Տիրոջը պահպանել փոքրիկի կյանքը: Ժամանակի ընթացքում մանկիկը փոքր-ինչ քաշ հավաքեց, և երբ դարձավ երկու ամսական, ծնողները կարողացան գրկել նրան առաջին անգամ: Եվս երկու ամիս անց, չնայած բժիշկների կանխատեսումներին՝ թե հազիվ թե նա լիարժեք առողջ մարդ դառնա և նորմալ կյանքով ապրի, ծնողները Դանային տուն տարան:
Հինգ տարի անց Դանան փոքրիկ, բայց աշխույժ, կայտառ ու ժիր, լիակատար առողջ աղջնակ էր: Գարնանային արևոտ մի օր պարտեզում նա նստած էր մայրիկի ծնկներին: Ինչպես միշտ, նա անդադար խոսում էր, հազար ու մի հարց տալիս, և հանկարծ լռեց ու հարցրեց.
- Մայրիկ զգո՞ւմ ես այդ հոտը:
Հոտոտելով և զգալով մոտալուտ ամպրոպը, մայրիկն ասաց.
- Այո, անձրևի հոտ է գալիս:
Դանան ամուր փարվեց մայրիիկին և ասաց.
- Ոչ, մայրիկ, դա Տիրոջ հոտն է: Դա այն հոտն է, որ զգում ես, երբ գլուխդ դնում ես Նրա կրծքին:
Դայանայի աչքերն արցունքով լցվեցին, մինչդեռ Դանան ցատկեց մոր գրկից՝ միանալու խաղընկերներին: Աղջնակի խոսքերը հաստատանում էին նրա մայրիկի համոզմունքը, թե կյանքի առաջին երկու ամիսներին, երբ Դանան շատ զգայուն էր և բժիշկներն արգելում էին անգամ հպվել նրան, Տեր Աստված էր նրան ամուր պահել Իր գրկում, Իր հովանու ներքո, սեղմել Իր կրծքին և Իր շնչով պահպանել ու փայփայել նրան:
«Տիրոջ սիրելին ապահով թող ապրի, Աստված նրա համար հովանի կլինի ամեն օր, և նա Նրա ուսերի վրա կհանգստանա»: (Բ Օր 33:11)
«Աստծո իշխանությունն ու Նրա բազուկների մշտնջենավոր զորությունը քեզ հովանի թող լինեն»: (Բ Օր 33:27)

  • 2021-08-09
×