Տգեղ քարը

Տգեղ քարը

Ծովափնյա մի քաղաքի մի խանութի դիմաց մի հսկայական, տգեղ քար կար: Խանութի տերը վաղուց էր ցանկանում ազատվել քարից, քանի որ այն փակում էր ցուցափեղկը: Նա բանվորներին պատվիրեց քարը հեռացնել խանութի մոտից, սակայն այդ առաջադրանքը շատ աշխատատար էր, և բանվորներն աշխատանքի համար մեծ գումար պահանջեցին: Խանութի տերն էլ մտածեց, որ ավելի է՝ քարը մնա իր տեղում:

Որոշ ժամանակ անց մի երիտասարդ մոտեցավ քարին, որոշ չափումներ արեց տարբեր գործիքներով, ապա մոտեցավ խանութպանին և իր օգնությունն առաջարկեց քարի տեղափոխման գործում: Խանութպանը շատ ուրախացավ և առաջարկեց իր օգնությունը քարի տեղափոխման գործում, միայն թե ազատվեր քարից: Դրանից հետ նրան ուղեկցեց հաջողությունը, քանզի խանութն արդեն հեռվից երևում էր, և գնորդների թիվն օրեցօր ավելանում էր:
Մեկ տարի անց քաղաք ժամանեց մի նավ, որի նավամատույցին կար մի հրաշալի արձան: Ափին աճուրդ կազմակերպվեց: Աճուրդին մասնակցեց նաև խանութպանը, քանի որ մտածում էր, թե նման հրաշալի արձանը կզարդարեր իր խանութի մուտքը և մեծ թվով գնորդների կհրապուրեր: Երկար սակարկումներից հետո նա գնեց արձանը՝ վճարելով մեծ գումար, քանի որ գնումը շահավետ էր թվում: Երբ վճարում էր արձանի համար, նրան մոտեցավ մի մարդ և հարցրեց.
- Հիշո՞ւմ եք ինձ:
- Ոչ, - պատասխանեց մարդը:
- Անցյալ տարի ես ձեզանից գնեցի այն մեծ քարը, և ահա արդյունքը, - երիտասարդը մատնացույց արեց արձանը:


Ռուսերենից թարգմանեց Լարիսա Նավասարդյանը

  • 2021-08-09
×