Քարերը

Քարերը

Մի մարդ շուկայում բանջարեղեն գնեց: Տուն գալով՝ նա նկատեց, որ վաճառողները բանջարեղենի փոխարեն իր սայլի մեջ քարերի կույտ էին դրել: Սակայն նա չգնաց շուկա և չվիճեց վաճառողների հետ, այլ շարունակեց ապրել, ասես ոչինչ չէր եղել:

Անցան շատ տարիներ: Մի օր նրա դուռը թակեցին, նա դուռը բացեց և շեմին տեսավ իրեն խաբած, արդեն ծերացած վաճառողներին, ովքեր ասացին.
- Անցյալում մենք քեզ խաբել ենք, հիմա եկել ենք ներում հայցելու:
Մարդը պատասխանեց.
- Հիշում եմ այդ դեպքը, բայց այժմ դուք ինձ ոչինչ պարտք չեք: Ես քարերը դեն նետեցի նույն օրը, իսկ դուք դրանք պահեցիք ձեր սրտերում երկար տարիներ:


Ռուսերենից թարգմանեց Լարիսա Նավասարդյանը

  • 2021-08-09
×