Առակ Աստծո մասին

Առակ Աստծո մասին

Ես Աստծուն խնդրեցի, որ նա ինձանից վերցնի իմ հպարտությունը, և Աստված ինձ ասաց. «Ոչ»: Նա ասաց, որ հպարտությունը չի վերցվում, այլ հրաժարվում են դրանից:
Ես Աստծուն խնդրեցի բուժել անկողնուն գամված իմ դստերը, և Աստված ինձ ասաց. «Ոչ»: Նա ասաց, որ նրա հոգին վնասված չէ, իսկ մարմինը, միևնույն է, մեռնելու է:
Ես Աստծուն խնդրեցի համբերություն շնորհել ինձ, և Աստված ինձ ասաց. «Ոչ»: Նա ասաց, որ համբերությունը փորձությունների արդյունքում է առաջանում: Այն չեն շնորհում, այլ արժանի են դառնում դրան:
Ես Աստծուն խնդրեցի երջանկություն պարգևել ինձ, և Աստված ինձ ասաց. «Ոչ»: Նա ասաց, որ օրհնություններ է շնորհում, իսկ երջանիկ կլինեմ ես, թե ոչ՝ ինձանից է կախված:
Ես Աստծուն խնդրեցի հեռու պահել ինձ ցավից, և Աստված ինձ ասաց. «Ոչ»: Նա ասաց, որ տառապանքները մարդուն հեռացնում են աշխարհիկ հոգսերից և մոտեցնում են իրեն:
Ես Աստծուն խնդրեցի, որ իմ ոգին աճի, և Աստված ինձ ասաց. «Ոչ»: Նա ասաց, որ ոգին ինքը պետք է աճի:
Ես Աստծուն խնդրեցի օգնել, որ ես ուրիշներին սիրեմ այնպես, ինչպես ինքն է սիրում ինձ, և Աստված ասաց. «Վերջապես դու հասկացար, թե ինչ է հարկավոր խնդրել»:
Ես ուժեր խնդրեցի, և Աստված ինձ փորձություններ ուղարկեց, որպեսզի կոփի ինձ:
Ես իմաստություն խնդրեցի, և Աստված ինձ ուղարկեց խնդիրներ, որոնց վրա հարկավոր էր գլուխ ջարդել:
Ես արիություն խնդրեցի, և Աստված ինձ վտանգներ ուղարկեց:
Ես սեր խնդրեցի, և Աստված իմ օգնության կարիքն ունեցող դժբախտներ
ուղարկեց ինձ:
Ես բարիքներ խնդրեցի, և Աստված ինձ հնարավորություններ տվեց:
Ես չստացա ոչինչ այն ամենից, ինչ խնդրել էի: Եվ ստացա ամեն ինչ, որ հարկավոր էր ինձ:
Աստված լսեց իմ աղոթքները:

  • 2021-08-09
×