Տիրոջ սերմերը

Տիրոջ սերմերը

Մի կին երազում տեսավ՝ իբր խանութի վաճառասեղանի հետևում ինքը՝ Տեր Աստված էր կանգնած:

- Տեր Աստված, այդ դու ե՞ս, - ուրախությամբ բացականչեց կինը:
- Այո, ես եմ, - պատասխանեց Աստված:
- Իսկ ի՞նչ կարելի է գնել քեզանից, - հարցրեց կինը:
- Ինձանից կարելի է գնել ամեն ինչ, - եղավ պատասխանը:
- Այդ դեպքում տուր ինձ, խնդրում եմ, առողջություն, երջանկություն, սեր, հաջողություն և շատ դրամ:
Աստված բարյացակամորեն ժպտաց և պատվիրված ապրանքները բերելու համար գնաց դեպի օժանդակ կառույցը: Որոշ ժամանակ անց նա վերադարձավ թղթե փոքրիկ տուփով:
- Ամբողջը դա՞ է, - բացականչեց զարմացած ու հիասթափված կինը:
- Այո՛, ամբողջը սա է, - պատասխանեց Աստված: - Մի՞թե դու չգիտեիր, որ իմ խանութում միայն սերմեր են վաճառվում:

  • 2021-08-09
×