Ի պատիվ կանանց

Ի պատիվ կանանց

Նրանք ժպտում են, երբ ուզում են գոռալ:
Նրանք երգում են, երբ ուզում են լալ:
Նրանք լալիս են, երբ երջանիկ են,
Նրանք ծիծաղում են, երբ նյարդայնանում են:
Նրանք պայքարում են հանուն այն բանի, ինչին հավատում են:
Նրանք պայքարում են անարդարության դեմ:
Նրանք չեն ընդունում «ոչ» պատասխանը,
Եթե հավատում են խնդրի ավելի լավ լուծմանը:
Նրանք մնում են հին կոշիկներով,
Որպեսզի զավակները դրանք ունենան:
Նրանք բժշկի մոտ են գնում վախեցող ընկերոջ հետ:
Նրանք սիրում են առանց պայմաններ դնելու:
Նրանք լալիս են իրենց զավակների հետ և ուրախանում,
Երբ իրենց ընկերները մրցանակներ են ստանում:
Նրանք ուրախանում են, երբ լսում են ծննդյան կան ամուսնության լուր:
Նրանց սիրտը կոտրվում է, երբ ընկերը մահանում է:
Նրանք վշտանում են, երբ ընտանիքի անդամ է կյանքից հեռանում,
Սակայն ուժեղ են այն պահին, երբ կարծում են, թե էլ ուժ չի մնացել:
Նրանք գիտեն, որ գրկելն ու համբույրը կարող է ամոքել կոտրված սիրտը:
Նրանք խոշոր կամ փոքրամարմին են,
Մաշկի տարբեր գույներով և մարմնի տարբեր ձևերով:
Նրանք մեքենա են վարում, քայլում, վազում կամ նամակներ գրում՝
Ցույց տալու, որ մտահոգվում են քո մասին:
Կնոջ սիրտն է, որ ստիպում է աշխարհին պտտվել:
Նրանք անում են ավելին, քան ծնունդ տալը:
Նրանք բերում են ուրախություն և հույս:
Նրանք կարեկցում են և իդեալ դառնում:
Նրանք բարոյական աջակցություն են տալիս ընտանիքին և ընկերներին:
Նրանք շատ ասելիք և տալու շատ բան ունեն:


Անգերենից թարգմանեց Լարիսա Նավասարդյանը

  • 2021-08-09
×