Ծնվել է 1974 թ. նոյեմբերի 26-ին, Երևանում:
1981-1987 թթ. սովորել է Երևանի թիվ 143, 1988-1991 թթ.՝ Երևանի թիվ 181 միջնակարգ դպրոցներում:
1992-1997 թթ. սովորել է Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցում:
1997-1998 թթ. ուսումը շարունակել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում: Ավարտելուց հետո աշխատել է Արարատյան Հայրապետական թեմի ՀԴՔԿ-ում՝ որպես գործավար:
1998 թ. ձեռամբ Տեր Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ձեռնադրվել է սարկավագ:
1999 թ.-ին, ձեռամբ Տեր Վաչե արքեպիսկոպոս Հովսեփյանի, ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա: Նշանակվել է ծիսակատար քահանա Մալաթիա-Սեբաստիա համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցում:
2004 թ.-ից ծառայում է Երևանի Նորք-Մարաշ համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցում՝ որպես հոգևոր հովիվ:
2014 թ.-ին փետրվարի 25-ին, Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, ստացել է ծաղկյա փիլոն կրելու իրավունք:
Ամուսնացած է, ունի երեք զավակ: