Տեր Վարդան ավագ քահանա Մկրտչյան

 Տեր Վարդան (ավազանի անունը՝ Վարդգես) ավագ քահանա Մկրտչյանը ծնվել է 1950թ. մայիսի 29-ին, Երևանում: 1957-1967թթ. սովորել է Երևանի Խ. Աբովյանի անվան միջնակարգ դպրոցում: 1969-1972թթ. ծառայել է խորհրդային բանակի ռազմածովային նավատորմում: 1974-1979թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում: 1979-1982թթ. սովորել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր ճեմարանում: 1983թ. ձեռնադրվել է սարկավագ, 1984թ.՝ ամուսնացյալ քահանա: 1985թ. գործուղվել է Հնդկաստան և հոգևոր ծառայության անցել Կալկաթայի Ս. Նազարեթ եկեղեցում: 1986թ. Վազգեն Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ ստացել է լանջախաչ: 1997թ. ծառայել է Քանաքեռի Ս. Հակոբ եկեղեցում: 1998թ. Գարեգին Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ ստացել է ծաղկյա փիլոն: 1997-1999թթ. ծառայել է Երևանի Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում: 1999 թվականից ծառայել է Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում, 2013թ. դեկտեմբերից առ այսօր ծառայում է Նոր Նորքի Ս. Սարգիս Եկեղեցում: Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ ստացել է ավագ քահանայության պատիվ: Ամուսնացած է, ունի 3 զավակ: