Տեր Աշոտ քահանա Սաֆարյան (հոգևոր հովիվ)

Ծնվել է 1984 թ. հուլիսի 22-ին, Էջմիածնում: Սովորել է Էջմիածնի Ներսիսյան վարժարանում, Սուրբ Աստվածածին Կիրակնօրյա վարժարանում:

2000 թ. ընդունվել է Երուսաղեմի ժառանգավորաց վարժարան: 

2005 թ. ավարտելով վարժարանի հնգամյա դասընթացը, ձեռամբ Երուսաղեմի Հայոց պատրիարք Տեր Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանի, ստացել է դպրության աստիճաններ: 

2007 թ. հուլիսի 14-ին, ձեռամբ Երուսաղեմի Հայոց պատրիարքության լուսարարապետ Տեր Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի, ձեռնադրվել է կիսասարկավագ, այնուհետև՝ սարկավագ:

2008 թ. մայիսին ամենաբարձր ցուցանիշներով ավարտել է Երուսաղեմի Ընծայարանը: Նույն ժամանակաշրջանում հանձնել է անգլերեն լեզվի քննություն՝ (GCE (General Certificate of Education, British Council) արժանանալով գերազանցության A աստիճանի: 2009 թ. դեկտեմբերի 13-ին, ձեռամբ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի, ձեռնադրվել է քահանա: Ծառայել է Մասիսի Ս. Գևորգ եկեղեցում՝ որպես հոգևոր հովիվ:

2019 թ.-ից ծառայության է անցել Երևանի  Նոր Նորքի 1-ին զանգվածի Ս. Աստվածածին եկեղեցում:

 

Ամուսնացած է, ունի երեք զավակ: