Ծնվել է 1981 թ. նոյեմբերի 20-ին Մասիս քաղաքում։ Միջնակարգ կրթությունը ստացել է Մասիսի թիվ 5 միջնակարգ դպրոցում:
1998 թ.-ին ընդուվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարան։ Ուսումն ավարտելուց հետո ծառայության է անցել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ՔԴ կենտրոնում։ 2004 թ.-ի դեկտեմբերի 25-ին ձեռնադրվել է սարկավագ։
2005 թ.-ին ծառայությունը շարունակել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կադրերի, այնուհետև տնտեսական բաժիններում։
2006 թ.-ին օգոստոսին ծառայության է անցել Արարատյան Հայրապետական թեմում։
2006 թ.-ի դեկտեմբերի 3-ին ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա և ծառայությունը շարունակել Արարատի մարզի Արևշատ գյուղի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում։ 2009 թ.-ի փետրվարի 17-ին արժանացել է լանջախաչ, իսկ 2021 թ.-ի փետրվարի 9-ին` ծաղկյա փիլոն կրելու պատվին։
2015 թ.-ի հոկտեմբերի 4-ից ծառայությունը շարունակել է Մասիս քաղաքի Սուրբ Թադեոս եկեղեցում` որպես հոգևոր հովիվ։
2020 թ.-ի սեպտեմբերի 15-ից, Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի տնօրինությամբ, ծառայության է կոչվել Երևանի Սուրբ Երրորդություն եկեղեցում` որպես խորհրդակատար քահանա:
2023 թ.-ի հոկտեմբերից նշանակվել է Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ։
2025 թ.-ի մայիսի 27-ին ծառայության է նշանակվել՝ որպես Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ: