1965-1975 թթ. սովորել և ավարտել է Երևանի թիվ 53 միջնակարգ դպրոցը:
1980-1985 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության և սոցիոլոգիայի ֆակուլտետում:
1996-1998 թթ. ազատ ունկնդրի կարգավիճակով ուսանել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում:
1997 թ.-ին ձեռամբ Արագածոտնի թեմի առաջնորդ Տեր Նավասարդ եպիսկոպոս Կճոյանի ձեռնադրվել է սարկավագ:
1998 թ.-ի սեպտեմբերի 20-ին, Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում ձեռամբ Տեր Նավասարդ եպիսկոպոս Կճոյանի, ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա:
1996-2000 թթ. ծառայել է Արագածոտնի թեմում՝ որպես ՔԴԿ տնօրեն, այնուհետև՝ որպես դիվանապետ:
2000-2002 թթ. ծառայել է Արարատյան Հայրապետական թեմում՝ որպես ՔԴԿ տնօրեն:
2002-2003 թթ. ծառայել է Արարատյան Հայրապետական թեմում՝ որպես դիվանապետ: 2004-2006 թթ. որպես տեսուչ պաշտոնավարել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի քահանայից պատրաստման լսարանում:
2004 թ.-ին Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ստացել է ծաղկյա փիլոն կրելու իրավունք:
2000-2015 թթ. ծառայել է Ս. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում՝ որպես խորհրդակատար քահանա:
2015 թ.-ից ծառայում է Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում, որպես խորհրդակատար քահանա: