Տեր Մկրտիչ ավագ քահանա Թովմասյան

Ծնվել է 1951 թ. հուլիսի 17-ին Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղում: Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը: 

1974-1976 թթ. ծառայել է խորհրդային բանակում: 

1976-1979 թթ. սովորել է Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում: 

1979-1981 թթ. սովորել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում: 1981 թ. ձեռնադրվել է սարկավագ: 

1981-1984 թթ. ծառայել է Արարատյան Հայրապետական թեմում՝ որպես սարկավագ: 1984-1988 թթ. աշխատել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում՝ որպես վերակացու դաստիարակ: 

1989 թ. հուլիսի 2-ին, ձեռամբ Տեր Պարգև եպիսկոպոս Մարտիրոսյանի, ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա: Նույն թվականին Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ստացել է լանջախաչ կրելու իրավունք: 

1989-1994 թթ. ծառայել է Արցախի թեմում: 

1995 թ. Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ստացել է ծաղկյա փիլոն կրելու իրավունք: 

1994-2001 թթ. ծառայել է Էջմիածնի Ս. Հռիփսիմե վանքում: 

2001-2013 թթ. ծառայել է Արարատյան Հայրապետական թեմում՝ Նորագավթի Ս. Գևորգ եկեղեցում՝ որպես հոգևոր հովիվ, այնուհետև Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցու և Սուրբ Խաչ Զորավոր մատուռի հոգևոր հովիվ: 

2011 թ. մարտի 1-ին Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ստացել է ավագ քահանայության պատիվ: 

 

Ամուսնացած է, ունի երեք զավակ: