Տեր Հարություն քահանա Ավագյան (հոգևոր հովիվ)

 Տեր Հարություն (ավազանի անունը՝ Մանվել) քահանա Ավագյանը ծնվել է 1952թ., Արցախում: 1969թ. ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը: 1971-1973թթ. ծառայել է խորհրդային բանակում: Ծառայությունն ավարտելուց հետո ընդունվել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի պատմաբանասիրական ֆակուլտետ: 1980թ. բուհն ավարտելուց հետո աշխատել է նույն ինստիտուտում: 1983-1987թթ. սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում՝ ստանալով ռեժիսոր-բեմադրիչի որակավորում: Աշխատել է ԼՂՀ Ստեփանակերտի պետական թատրոնում: 1991թ. օգոստոսի 11-ին ձեռամբ Արցախի թեմի առաջնորդ Տեր Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա: 1990-2001թթ. ծառայել է Արցախի թեմում: 2001-2003թթ. ծառայել է Կոտայքի թեմում: 2003 թվականից առ այսօր ծառայում է Երևանի Ավան համայնքի Սուրբ Աստվածածին մատուռում՝ որպես հոգևոր հովիվ: 2005թ. փետրվարի 1-ին Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի օրհնությամբ ստացել է լանջախաչ, 2007թ. հունվարի 29-ին՝ ծաղկյա փիլոն: Ամուսնացած է, ունի 2 զավակ: