Տեր Վահան քահանա Առաքելյան

Ծնվել է 1976 թ. հոկտեմբերի 3-ին, Գեղարքունիքի մարզի Լուսակունք գյուղում, ավարտել տեղի միջնակարգ դպրոցը:

1993-1996 թթ. սովորել է Շիրակի թեմի Հոգևոր ընծայարանում: 

1996-2002 թթ. սովորել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում:

2001 թ.-ի դեկտեմբերի 25-ին՝ Ս. Ստեփաննոս Նախավկայի տոնին, ձեռամբ Շիրակի թեմի առաջնորդ Տեր Միքայել եպիսկոպոս Աջապահյանի ձեռնադրվել է սարկավագ: 

2002 թ.-ին ծառայության է անցել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության և քարոզչության կենտրոնում:

2003 թ.-ին ծառայության է անցել Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում:

2005 թ.-ի հունվարի 21-ին նշանակվել է Երևանի Էրեբունի համայնքի հոգևոր սպասավոր:

2005 թ.-ի սեպտեմբերի 25-ին, ձեռամբ Տեր Տարոն եպիսկոպոս Ճերեճյանի, ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա: 

2005-2006 թթ. ծառայության է անցել Վիրահայոց թեմի Թբիլիսիի առաջնորդանիստ Ս. Գևորգ եկեղեցում: 

2006-2013 թթ. ծառայել է Երևանի Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում՝ որպես հոգևոր հովիվ: 

2009 թ.-ի փետրվարի 17-ին, Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, ստացել է լանջախաչ կրելու իրավունք:

2013-2015 թթ. ծառայել է Երևանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում՝ որպես հոգևոր հովիվ: 

2015 թ.-ից ծառայության է անցել Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում՝ որպես խորհրդակատար քահանա:

2021 թ. փետրվարի 9-ին, Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, ստացել է ծաղկյա փիլոն կրելու իրավունք:

 

Ամուսնացած է, ունի երկու զավակ: