1961-1970 թթ. սովորել է Երևանի Րաֆֆու անվան թիվ 36 միջնակարգ դպրոցում: 1971-1974 թթ. սովորել է Երևանի Շինարարական տեխնիկումում:
1974-1976 թթ. ծառայել է խորհրդային բանակում:
1976-1980 թթ. սովորել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում: 1979 թ.-ին, ձեռամբ Տեր Հուսիկ արքեպիսկոպոս Սանթուրյանի, ձեռնադրվել է սարկավագ:
1980 թ.-ին, ձեռամբ Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա և նշանակվել Ս. Գեղարդ վանքում՝ որպես հոգևոր հովիվ:
2005 թ.-ին տեղափոխվել է Արարատյան Հայրապետական թեմ և ծառայել Նոր Նորքի Ս. Սարգիս եկեղեցում:
1981 թ.-ին Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ստացել է լանջախաչ կրելու իրավունք,
2000 թ.-ին Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ստացել է ծաղկյա փիլոն կրելու իրավունք:
2005 թ.-ին Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ստացել է ավագ քահանայության պատիվ:
2013 թ.-ին ծառայել է առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում՝ որպես ծիսակատար քահանա:
2014 թ.-ին նշանակվել է ծառայության նույն եկեղեցում՝ որպես հոգևոր հովիվ:
2025 թ.-ի մայիսի 27-ին ծառայության է նշանակվել՝ որպես Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հոգևոր հովիվ: