Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան (հոգևոր հովիվ)

Ծնվել է 1977 թ. նոյեմբերի 28-ին, Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում: 

1984-1993 թթ. սովորել է Արմավիր քաղաքի թիվ 1 միջնակարգ դպրոցում: 

1993-1996 թթ. սովորել է Շիրակի թեմի Հոգևոր ընծայարանում: 

1996-2002 թթ. սովորել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում: 2001 թ.-ի դեկտեմբերի 25-ին՝ Ս. Ստեփաննոս նախավկայի տոնին, ձեռամբ Շիրակի թեմի առաջնորդ Տեր Միքայել եպիսկոպոս Աջապահյանի, ձեռնադրվել է սարկավագ: 

2002-2005 թթ. եղել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հյուրընկալը: 

2005 թ.-ի սեպտեմբերի 11-ին՝ Սուրբ Խաչի տոնին, ձեռամբ Տեր Մեսրոպ արքեպիսկոպոս Գրիգորյանի ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա:

2005 թ.-ին Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ նշանակվել է Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի Մոսկվա քաղաքի Սուրբ Հարություն եկեղեցու հոգևոր հովիվ: 

2005 թ.-ի դեկտեմբերից ստեղծել է «Նուռ» եկեղեցասեր երիտասարդաց միությունը և թեմի կայքը և եղել հոգևոր պատասխանատուն:

2006-2007 թթ. եղել է Մոսկվայի «Հայորդաց տուն» լուսավորչական կենտրոնի հոգևոր տեսուչը: 

2006 թ.-ի ապրիլի 26-ին, Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, ստացել է լանջախաչ կրելու իրավունք: 

2008 թ.-ին Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ նշանակվել է ծառայության Արարատյան Հայրապետական թեմում:

2008-2013 թթ. ծառայել է Երևանի Սուրբ Երրորդություն եկեղեցում՝ որպես խորհրդակատար քահանա: 

2009-2011 թթ. եղել է ԱՀԹ «Երիտասարդաց շարժում» կառույցի հոգևոր հովիվը:

2011- 2017 թթ. եղել է ԱՀԹ «Ցերեկային Կենտրոն»-ի հոգևոր հովիվը:

2013 թ.-ի օգոստոսի 20-ին նշանակվել է Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ:

2017 թ.-ից «Արև-երեխաներ» երեխաների առողջության և զարգացման կենտրոն ՀԿ-ի հիմնադիրն է և հոգաբարձուների խորհրդի նախագահը:

2020 թ.-ից ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին առընթեր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի անդամ է:

2020 թ.-ից Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովի (ՄՀՀ) անդամ է։

2021 թ.-ի փետրվարի 9-ին, Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, ստացել է ծաղկյա փիլոն կրելու իրավունք:

 

Ամուսնացած է, ունի երեք զավակ: