Տեր Զաքարիա քահանա Անանյան

Ծնվել է 1984 թ.-ի սեպտեմբերի 17-ին Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքում։ 

1990-2000 թթ. սովորել է Նոր Հաճնի 1-ին դպրոցում։ 

2000-2002 թթ. սովորել է Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցում։ 

2002-2008 թթ. սովորել է Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում։ 

2005 թ.-ին Ս․ Ստեփանոս նախասարկավագի տոնին Էջմիածնի Մայր Տաճարում, ձեռամբ Արարատ եպիսկոպոս Գալթագճյանի, ձեռնադրվել է սարկավագ։ 

2008 թ.-ին ավարտել է Գևորգյան ճեմարանը: 

2008-2010 թթ. ծառայել է ՀՀ Զինված ուժերում որպես հոգևոր սպասավոր։ 

2011 թ.-ին Հոգեգալստյան տոնին, ձեռամբ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի, ձեռադրվել է ամուսնացյալ քահանա։ 

2011-2014 թթ. ծառայել է ՀՀ ԶՈՒ-ում՝ որպես գնդերեց, միաժամանակ սպասավորելով Վայոց Ձորի թեմում՝ որպես Խաչիկ գյուղի հոգևոր հովիվ։

2020 թ.-ին, Տ․ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի տնօրինությամբ, նշանակվել է Եռաբլուրի Ս. Վարդանանց եկեղեցու հոգևոր հովիվ։ 

2023 թ.-ին Տ․ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի տնօրինությամբ, նշանակվել է Ավան վարչական շրջանի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովվի փոխարինող:

2024 թ.-ին նշանակվել է ԱՀԹ Սուրբ Երրորդություն եկեղեցում՝ որպես խորհրդակատար քահանա:

 

Ամուսնացած է, ունի երկու զավակ: